• ՀայերենՀայերեն
  • РусскийРусский
  • Ընտանեկան ծառ
  • Անդամավճար
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Որոնել բազայում …
  • ՀայերենՀայերեն
  • РусскийРусский

… TER-GRIGORYAN …

Savrunc Savrunc

… SAVRUNC …

Меню
Savrunc Savrunc
  • Սերունդներ
    • Առաջին սերունդ
    • 2-րդ սերունդ
    • 3-րդ սերունդ
    • 4-րդ սերունդ
    • 5-րդ սերունդ
    • 6-րդ սերունդ
    • 7-րդ սերունդ
    • 8-րդ սերունդ
    • 9-րդ սերունդ
    • 10-րդ սերունդ
  • Մեր Հայաստանը
    • Պատմական տեղեկություններ
    • Պիտանի գիտելիքներ
    • Հայաստանը և Աշխարը
  • Մեր մասին
  • Մեր քույրերը
  • Նորություններ / ծրագրեր
  • Ֆոտո / Վիդեո
    • Այգեձոր
    • Savrunc 2020
  • Խմբագրից
Увеличить
Գլխավոր 7-րդ սերունդ Տեր-Գրիգորյան Բագրատ Ստեփանի

Տեր-Գրիգորյան Բագրատ Ստեփանի

Կատեգորիա: 7-րդ սերունդ
Share:
  • Կենսագրություն
  • Կինը
  • Ընտանեական նկարներ
  • Ընտանիքի ճուղը
Կենսագրություն

Ծնվել է 1929թ.-ին, Այգեձոր գյուղում, մանկավարժի ընտանիքում։ 1935-ին ընդունվել և սովորել է Այգեձորի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1946թ-ին։ Նույն թվականին էլ աշխատանքի է անցել Արծվաբերդի միջնակարգ դպրոցում, որպես ուսուցիչ։

Մեկ տարի անց ընդունվել է Խ .Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի քիմիաբնագիտական ֆակուլտետը։ 1951թ. -ին մանկավարժի որակավորմամբ գործուղվել է աշխատանքի հայրենի շրջան. աշխատել է սկզբում Արծվաբերդի, ապա հայրենի գյուղի դպրոցի քիմիայի ուսուցիչ։

1962-ին տեղափոխվել է Երևան, զբաղվել գիտահետազոտական աշխատանքներով, սկզբում Երևանի լեռնամետալուրգիայի գիտահետազոտական ինստիտուտում, ապա ԵԼՄԳՀ ինստիտուտի լեռնամետալուրգիայի բաժնում, որպես սեկտորի վարիչ։ 1969-1975թթ. եղել է նույն ինստիտուտի գիտական խորհրդի անդամ։

1975-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հեղինակ է 20 գիտական աշխատությունների։

1975-ին նշանակվել է Երևանի Աշխատանքային կարմիր դրոշի շքանակիր քիմիական տեխնիկումի տնօրեն։ Նրա ղեկավարությամբ Հայաստանի քիմիական արդյունաբերությունը համալրվել է տասնյակ բարձրորակ մասնագետներով, կրթօջախը համընդհանուր ճանաչման է արժանացել և դասվել հանրապետության լավագույն ուսումնական հաստատությունների շարքը։

Բագրատ հորեղբայրը շատ էր սիրում մեր ացգը, ուրախանում էր երբ որ տղա երեխա էր ծնվում մեր ազգում։

Չեր սիրում տգետ և թույլ մարդկանց։

Սիրում էր հայրենի գյուղը, բնությունը, զենք էր սիրում, և իհարկե սիրում էր վորսի գնալ մեր չքնաղ անտառներում։

Ամուսնացել է Ելենա Արշակի Շատվերյանի հետ, ունեն երկու որդի մեկ դուստր (Ստեփան, Աշոտ, Անահիտ)։

Մահացել է 2007թ.-ի մարտի 29-ին 

Ելենա Արշակի Շատվերյան (Տեր-Գրիգորյան)

Ծնվել է 1930թ. Տբիլիսի քաղաքի Հավլաբար թաղամասում:

Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով: Նույն տարում առանց քննությունների ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտը, որն էլ 1955 թվին ավարտել է կարմիր դիպլոմով:

Նույն թվին ուղարկվել է (իր ցանկությամբ) Շամշադինի շրջանի Ղրղի գյուղ որպես բժշկուհի, այնտեղ էլ հանդիպում է իր ապագա ամուսնուն և տեղափոխվում է Այգեձոր գյուղ և մինչև 1967թ. աշխատում է որպես գլխավոր բժիշկ:

1967թ. մինչև 2014 թիվը եղել է Երևանի քաղաքային առողջապահության բաժնի վարիչ:

2015թ. տեղափոխվել է Մոսկվա քաղաք տղաների մոտ: 2019 թվականին քաղցկեղ հիվանդություն հայտնաբերեցին, որն արդեն տարածվել էր մի քանի օրգանների վրա: 8 ամիս անկողնային պարկելուց հետո 2019 թ. դեկտեմբերի 19-ին տիկին Լենան մահացավ: Երկու ամսից պիտի լրանար 90-ամյակը:

Հողարկավորված է ամուսնու մոտ, Այգեձոր գյուղում, որտեղ մինչև հիմա մեծ սիրով և հարգանքով են հիշում իրենց բժշկուհուն։

Կինը

Կինը

Ելենա Արշակի Շատվերյանի

Ընտանեական նկարներ

Ընտանեական նկարներ

Ընտանիքի ճուղը

Ընտանիքի ճուղը

սերունդի անդամներ

Заполнитель

Հովհաննես Սմբատի Տեր-Գրիգորյան

Ծնվել է 1923թ.: 1942թ.-ից համարվում է անհետ կորած: Ժառանգ չունի:

Տեր-Գրիգորյան Սերգեյ (Արիս) Մեխակի

Ծնվել է 1936 թ. սեպտեմբերի 6-ին Այգեձոր գյուղում: Երիտասարդ տարիքում զբաղվել է բռնցքամարտով, որոշ ժամանակ ապրել է Ղազախստանում ։ Ջրվեժում

Հայկազ Դավիթի Տեր-Գրիգորյան (Քասի)

Հայկազը ծնվել է 1914 թ. Այգեձոր գյուղում(Ղուլալի): Ծննդաբերելու ժամանակ մահացել է նրա մայրը: Հայկազին մեծացրել է իր շատ բարի տատը,

Սամվել Մակիչի Տեր-Գրիգորյան(Սամվել Նիկիտիչ)

Ծնվել է 1912թ. Այգեձորում: Ավարտել է 4-րդ դասարանը և զբաղվել է ինքնակրթությամբ: Այգեձորի առաջին երիտասարդական կազմակերպության անդամ է: 1932թ. մտել

Ալբերտ Համազասպի Տեր-Գրիգորյան

Ծնվել է 1936թ. օգոստոսի 23-ին Այգեձոր գյուղում: Ավարտել է տեղի 7-ամյա դասընթացը, իսկ հետո էլ ավարտել է երեկոյան բաժանմունքի 10-ամյա

Տեր-Գրիգորյան Վազգեն Իսահակի

Ծնվել է 19___ _ Այգեձոր գյուղում:

Ալբերտ Սմբատի Տեր-Գրիգորյան

Ծնվել է 1936թ. հոկտեմբերի 8-ին Այգեձոր գյուղում: Ամուսնացել է Ուդումյան Ոսկու հետ՝ Չորաթան գյուղից: Ունեն չորս երեխա՝ Թամարան, Վարդանը, Սմբատը

Սավրունց Արտակ Կարապետի Տեր-Գրիգորյան

Ծնվել է 1917 թ. սեպտեմբերի 20-ին Այգեձոր գյուղում (Ղուլալի): 1921թ. զրկվել է հորից: 1927թ. ընդունվել է նույն գյուղի տարրական դպրոցը,
Savrunc 2020 CREATED BY SamSoft
  • Սերունդներ
    • Առաջին սերունդ
    • 2-րդ սերունդ
    • 3-րդ սերունդ
    • 4-րդ սերունդ
    • 5-րդ սերունդ
    • 6-րդ սերունդ
    • 7-րդ սերունդ
    • 8-րդ սերունդ
    • 9-րդ սերունդ
    • 10-րդ սերունդ
  • Մեր Հայաստանը
  • Մեր մասին
  • Մեր քույրերը
  • Նորություններ / ծրագրեր
  • Ֆոտո / Վիդեո
  • Խմբագրից
  • Անդամավճար
Սկսեք մուտքագրել տեքստը, որպեսի տեսնեք ձեր փնտրած մարդուն: