Հայկազ Դավիթի Տեր-Գրիգորյան (Քասի)

Կատեգորիա:
Կենսագրություն

Հայկազը ծնվել է 1914 թ. Այգեձոր գյուղում(Ղուլալի): Ծննդաբերելու ժամանակ մահացել է նրա մայրը:

Հայկազին մեծացրել է իր շատ բարի տատը, մայրական կաթը փոխարինելով հավի ձվով և այծի կաթով: Շատ ջահել տարիքում տիֆից մահացել է Հայկազի հայրը՝ Դավիթը: Հայկազը ծնողներից զուրկ, շատ ծանր մանկություն է ունեցել:

Պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել է ֆրոնտ, ճակատագրի բերումով իր եղբոր Մամիկոնի հետ է ծառայել: Հայկազը շատ ծանր վիրավորվել է և բուժվելու նպատակով տեղափոխվել է Տբիլիսիի հոսպիտալ, երկար բուժվելուց հետո էլ ֆրոնտ չի վերադարձել:

Հայկազը ամուսնացել է Հարությունի աղջիկ Մարուս հետ։

Ունեն չորս զավակ՝ երեք դուստր և մեկ որդի՝ Ռոզան, Սեդան, Գրետան և Սուրենը։

Դուստրերը ամուսնացած են, բոլորնել ունեն երեխաններ և թոռներ։ Ռոզան ծնվել է 1935 թ, մահացել է 2010թ, ամուսնացած էր Օրդյան Նիկալի(Խելոքի)հետ: Սեդան

ծնվել է 1940 թ, մահացել է 2018 թ., ամուսնացած էր Չատյան Պավելի(Սարո) հետ, փոքր աղջիկը՝ Նարինեն մեր Համազի կինն է: Գրետան ծնվել է 1945 թ.,։

Հայկազ ամու կինը ՝ Մարուսը մահացել է 1977 թվին։ Մենակ չմնալու պատճառով ամուսնացել է Հայրապետի աղջկա Շողիկի հետ , ծնվել է1914 թվին և վախճանվել է 1989 թվին։ 

Հայկազի առաջին կինը, իր երեխաների մայրը, Տեր-Գրիգորյան Մարուս Հարությունի ծնվել է 1918 թ., մահացել է 1977 թ.: Հայկազ հորեղբայրը մահացել է 2000 թվին, հողարկավորված է 4-րդ գերեզմանոցում իր կնոջ մոտ։

Կինը

Կինը

Մարուս

Ընտանեական նկարներ

Ընտանեական նկարներ

Ընտանիքի ճուղը

Ընտանիքի ճուղը