Հայոց պատմություն

– Հայոց, հայկական – ինչքան տաքություն, սեր, տանջանք, տառապանք, երազանք ու երջանկություն կա այս բառերի մեջ:

Դարերով տանջված, տիրապետված ու տիրակալած, դարերով խաբված, բայց միշտ միամիտ դու մանուկի պես իմ լավ հայրենիք, իմ զուսպ Հայաստան:

Հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը գիտնականները որոնել են տարբեր երկրներում, սակայն նորագույն կարծիքների համաձայն հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվել է Առաջավոր Ասիայում և ընդգրկել է Փոքր Ասիայի արևելյան շրջանները, Հայկական լեռնաշխարհը և Իրանական սարահարթի արևմտյան մասերը:

Հայերեն խոսող ցեղերը նախապես ապրում էին Հնդեվրոպական լայնարձակ նախահայրենիքի հատվածներից մեկում: Այստեղից նրանք տարածվել են այն լեռնաշխարհով մեկ, որը հետագայում նրանց անունով կոչվել է «Հայկական լեռնաշխարհ»: Հայերի ցեղերը միավորված էին ցեղախմբերի մեջ, որոնցից երկու ամենախոշորները կոչվում էին «Հայ» և «արմեն»: Այդ տեղաբնակ հայալեզու ցեղերի և լեռնաշխարհի մյուս ցեղերի ու ցեղախմբերի միաձուման ճանապարհով ձևավորվում է հայ ժողովուրդը:

Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասը՝ Արածանու հոսանքից հուսիս զբաղեցնում էր Նաիրի ցեղային մեծ միությունը: Այն տարածվում էր Վանա լճից մինչև Եփրատ գետը: Նաիրի միության կազմում անշուշտ կային և հայալեզու ցեղեր:

Արարտյան դաշտում և նրանից հյուսիս տարածվում էր Էթիունի ցեղային միությունը: Արևմուտքում այն սահմանակից էր Նաիրին, արևելքում ընդգրկում էր Սևանա լճի ավազանը: Էթիունի կենտրոնական մասն էր կազմում Ազա երկիրը, որի տարածքի վրա այժմ գտնվում է Երևանը: Կայի նաև Դայա (Տայք) ցեղային միությունը և Ուրատրի (ուրուատը) (ուրարտու) ութ ցեղերից միությունը:

Հայալեզու հնդեվրոպական ցեղերը զորեղանալով և ավելի տարածվելով կարողացեկ են միավորել և միաձուլել Հայկական լեռնաշխարհի ցեղերին, բոլորին հաղորդելով իրենց լեզուն, ինչպես նաև նրա “հայ” և “արմեն” անունները:

Գիտական հետազոտություններով ապացուցված է, որ հայերը պատկանում են եվրոպեոիդ մեծ ռասայի հարավային ճյուղի արմենոիդ (առաջավորաասիական) մարդաբանական տիպին:

Արմենոիդ մարդաբանական տիպի համար բնորոշ են աչքերի և մազերի սև նրբերանգները, միջին կամ միջինից բարձր հասակը, ամրակուռ կազմվածքը, լայն ճակատը, գանգի կարճ կլոր ձևը, որը հայտնի է բրախոցեֆալ անունով, կոր քիթը:

Ընդունված է հայերին հատուկ բնավորության գծեր համարել աշխատասիրությունը, ջանասիրությունը, դիմացկունությունը, ընկերասիրությունը, սերը ուսման, գործառնության ու առևտրի նկատմամբ, հյուրասիրությունը: Շատ գիտնականների կարծիքով, հենց այդ որակների շնորհիվ է նաև, որ հայերը կարողացել են պայքարել արտաքին հզոր թշնամիների դեմ և գոյատևել:

Առաջին հայկական թագավորությունը

Հայասա-ն գտնվում էր Խաթթի թագավորության հարևանությամբ, լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան Բարձր Հայք, երկրամասից մինչև Սև ծովեր (մ.թ.ա. 14-րդ դարում):

Այլ իշխանություններ: Սուխմա երկիրը «սոմեխ» Սոմխեթի՝ Հայք, Հայաստան: Եփրատի աջափնյակում ընկած էր Թեգարամա երկիրը, որ Աստվածաշնչում անվանված է «Թորգոմի տուն»: Թորգոմը Հայկի հայրն է եղել:

Այսպիսով, Եփրատ ավազանի նշված երկրներում իշխում էր “հայ” անունը կրող ցեղախումբը:

«Արմեններ» – Արմե և Ուրմե (Օրմե) երկրների անուններից:

Ուրարտու պետությունը կազմավորվում է մ.թ.ա. 9-րդ դարում, Վան մայրաքաղաքով: Մենուա արքայի օրոք Վանի թագավորությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը (810-786թթ.), նրա օրոք անցկացվում է և մինչև օրս գործող՝ մեծ, 72 կմ երկարությամբ ջարնցք (Շամիրամի ջուր): Ուրարտուն գոյատևում է մինչև մ.թ.ա. 580-ական թվականները:

Մ.Թ.Ա. 612թ. Պարույր նահապետը Մեդիայի թագավորից թագ է ստանում և դառնում առաջին հայ թագավորը:

Շուտով Հայաստանը մտավ Աքեմենյան Պարսկաստանի հսկայածավալ տերության կազմի մեջ որպես առանձին պետություն (մ.թ.ա. 6-րդ դարում):

Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. 334-331թթ. վերացրեց Աքեմենյան տերությունը: Օգտվելով դրանից, Հայաստանը Երվանդականների իշխանության ներքո վերստին անկախություն ձեռք բերեց: Մ.թ.ա. 3-րդ դարի վերջերին ստեղծվել էր 4 Հայկական պետություն-թագավորություն՝ Մեծ Հայք, Փոքր Հայկ, Ծոփք և Կոմմագենե:

Օգտագործելով Սելեկյանների թուլացումը, մ.թ.ա. 189թ. Արտաշես 1-ինը Մեծ Հայքում իրեն թագավոր հռչակեց և հիմնադրեց Արտաշեսյան դինաստիան, որն իշխեց 190 տարի: Արտաշես 1-ինը միավորեց ողջ երկիրը և հիմք դրեց Հայկական Միասնական թագավորությանը:

Հայաստանը Հզոր Աշխարհակալ Պետություն

Տիգրան Մեծի դարաշրջանը (մ.թ.ա. 95-55թթ.)

Տիգրան Մեծի թագավորության տարիներին երկիրը հասավ իր հզորության գագաթնակետին: Նրա նվաճումների շնորհիվ հայկական թագավորության սահմանները ձգվել են Միջերկրական ծովի արևելյան ափերից մինչևԿասպից ծով և Կովկասյան լեռնաշղթայից մինչև դաշտայի Միջագետք: Հայաստանի տարածքը կազմել է ավելի քան 3միլ. Քառ.: Պատերազմի ժամանակ զորքի թիվը հասնում էր 300 հազարի, որից 100 հազարն էին հայերը, մնացածը՝ արաբներ, վրացիններ, աղվաններ և այլն:

Արտավազդ 2-ից սկսած Հայաստանը կռվախնձոր է դառնում՝ Հռոմի և Պարսկաստանի միջև: Մ.թ. 1թ. Արտաշեսյան դինաստիան ընդհատվում է:

Մ.թ. 1-ին դարի 1-ին կեսին Տրդատ 1-ինը Հռոմում թագավոր օծվեց Ներոն կայսերի կողմից: Հայաստանում հաստատվեց Արշակունիների դինաստիան:

301թ. քրիստոնեությունը Հայաստանում հայտարարվում է պետության պաշտոնական կրոն – Տրդատ 3-րդի թագավորության ժամանակ:

Ինչ վերաբերվում է Հռոմին, ապա այստեղ կայսեր Կոստանդիանոս Մեծի միայն 313թ. Միլանի հրովարտակով թույլ է տալիս քրիստոնությունը դավանել մյուս կրոնների շարքում: Հռոմի և Պարսկաստանի պատերազմական գործողություններից տուժում էր Հայաստանը: Եվ ահա 387թ. հայաստանը բաժանվեց նրանց միջև: Արշակունիների թագավորությունը պահպանվեց միայն Հայաստանի՝ Պարսկաստանի ենթակա մասում մինչև 428թ. և Հայաստանը այստեղ էլ դարձավ Պարսկաստանի մարզերից մեկը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում:

405-406թթ. նրան հաջողվում է ստեղծել հայոց այբուբեն (36 տառերը): Այդ գործում մեծ դեր են կատարում կաթողիկոս Սահակ Պարթևը և թագավոր Վռամշապուհը:

451թ. մայիսի 26-ին Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը: Վարդանանց նշանաբաններ՝ «Չգիտակցված մահը՝ մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»:

Պարսիկ Խոսրով 1-ին թագավորի կողմից վարչական փոփոխությունների ենթարկվեց նաև Արևելյան Հայաստանը: Ավելացավ հարկային ճնշումը: Չդիմանալով այդ ամենին հայերը 571-572 թթ. Վարդան Մամիկոնյանի (Կարմիր Վարդան) գլխավորությամբ ապստամբեցին Պարսկաստանի դեմ և դիմեցին Բյուզանդիայի օգնությանը: Դա առաջացրեց Պարսկա-Բյուզանդական նոր պատերազմի, որն ավարտվեց 591թ. Հայաստանի նոր բաժանմամբ:

7-րդ դարի սկզբներին ձևավորվեց արաբական պետությունը, որը շուտով նվաճողական պատերազմներ սկսեց մղել: 640թ. Հայաստանը ենթարկվեց նրանց հարձակմանը: Կամենալով երկիրը զերծ պահել ավերիչ արշավանքներից Թեոդորոս Ռշտունին 652թ. նրանց հետ Հայաստանի համար ձեռնտու պայմանագիր է կնքում:

Արաբների դեմ ամենահզոր ապստամբությունը տեղի ունեցավ 850-855թթ., որը սասանեց արաբների իշխանությունը Հայաստանում: Ապստամբության արդյունքում Հայաստանը ձեռք բերեց ներքին ինքնավստահություն: Հող էր նախապատրաստվել պետականության վերականգնման համար:

5-9-րդ դարերում նոր բարձրության հասան հայ ճարտարապետությունը, քանդակագործությունը, որմնանկարչությունը, պատմագրությունը, փիլիսոփայությունը, տիեզերագիտությունը, աշխարհագրությունը, թատրոնն ու երաժշտությունը:

876թ. Բյուզանդիայում գահ է բարձրանում և նոր դինաստիայի հիմք է դնում հայազգի Վասիլ 1-ը: Վասիլը – 1-ին կայսրը հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում էր, որ ինքը ծագումով հայ Արշակունիներից է և քանի որ Բագրատունիները ավանդաբար հայոց թագավորներից թագադրելու իրավասություն են ունեցել, նրանից թագ է խնդրում: Այդ տարիներին Աշոտ Բագրատունու գերիշխանությունը ինչ-որ չափով ընդունում էին նաև աղվան և վրաց իշխանները: Արաբական նոր խալիֆը 885թ. արքայական թագ, թանկարժեք զգեստներ ուղարկեց և Աշոտ Բագրատունուն ճանաչեց թագավոր: Այդպիսով շուրջ 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը վերականգնվեց:

961թ. Անին դարձավ մայրաքաղաք: Գագիկ 1-ինը (990-1020թթ.) վերջ տվեց դեպի Հայաստան արաբների արշավանքը և հայկական բոլոր տարածքները միավորեց Բագրատունիների կենտրոնական իշխանության ներքո:

11-րդ դարի առաջին կեսին համապայքար ծավալվեց երկրի անկախության պահպանման համար, սակայն 1045թ. Բյուզանդիային հաջողվեց գրավել Անին և վերջ դնել Բագրատունյա թագավորությանը: Այսպիսով՝ 1045թ.-ից մինչև 1918թ. բուն Հայաստանում (չհաշված Կիլիկիան) պետականությունը վերացված էր:

Հայոց պետությունը Կիլիկիայում

Հայերը Կիլիկիայում էին հաստատվել դեռ մ.թ.ա. 1-ին դարում: 1080թ. Լեռնային Կիլիկիայում առաջանում է Ռուբինյանների իշխանությունը: Օգտագործելով Բյուզանդիայի թուլացումը, սելջուկ-թուրքերի և խաչակիրների միջև առկա հակամարտությունները, Ռուբինյան իշխաննեը ամրապնդում են իրենց դիրքերը, գրավում նաև Դաշտային Կիլիկիան և հող նախապատրաստում թագավորության հռչակման համար:

1198թ. Տարսոն քաղաքում ականավոր քաղաքական գործիչ և զորավար Լևոն 2-րդը հռչակվեց Կիլիկիայի թագավոր, հիմք դնելով Ռուբինյան թագավորությանը:

14-րդ դարում մահմեդական պետություններով շրջապատված և կենաց մահու պայքար մղող Կիլիկիան գնալով ավելի ու ավելի էր թուլանում: Ներքին երկպառակությունները և արտաքին հարձակումների ի վերջո 1375թ. Կիլիկիայի հայկական պետությունը կործանվում է:

Պետությունը ուներ հզոր բանակ, որի թիվը պատերազմի ժամանակ հասնում էր 60000-ի:

Այսպիսով, Կիլիկիայի կործանումից հետո աշխարհի երեսին Հայկական պետություն չի եղել ավելի քան 600 տարի:

13-րդ դարի սկզբին Սիբիրի և Չինաստանի միջև ընկած տափաստաններում բնակվող մոնղոլական ցեղերը միավորվելով, ստեղծել էին զորեղ մի պետություն՝ Չինգիզ խանի գլխավորությամբ:

Նրանք մի քանի հետախուզական արշավանքներ կատարեցին Հայաստան, իսկ 1244թ. վերջնականապես գրավեցին ամբողջ երկիրը:

14-րդ դարի սկզբներին մոնղոլական լայնածավալ պետությունը սկսեց տրոհվել: Գլուխ բարձրացրին թուրքական ցեղերը, որոնք 1386-1403թթ. Հայաստանը ենթարկեցին Լենկթեմուրի ավերիչ արշավանքներին, որից երկիրը երկար ժամանակ չկարողացավ ուշքի գալ:

Օտար նվաճողների տիրապետության պայմաններում ավելի էր կարևորվում հայ եկեղեցու դերը ժողովուրդի միանսության ազգապահպանության գործում: Կարևոր նշանակություն ունեցավ կաթողիկոսական աթոռի վերահաստատումը Էջմիածնում:

16-րդ դարի սկզբում Հայաստանը դարձավ թուրք-իրանական պատերազմների թատերաբեմ: Այն ընթանում էր փոփոխական հաջողություններով: 1555թ. մայիսին կնքվեց հաշտության պայմանագիր, որով Հայաստանը առաջին անգամ բաժանվեց Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուրքիայի միջև: Հայաստանի արևելյան մասը անցավ Իրանին, իսկ արևմտյանը՝ Թուրքիային: 1603թ. պատերազմները շարունակվեցին նոր ուժգնությամբ: Արդյունքում, 1639թ. Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց երկու տերությունների միջև:

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) ժամանակ Օսմանյան Թուրքիան ծանր պարտություն էր կրել և 1920թ. Ֆրանսիայի Սևր քաղաքում կնքված պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն էին (որը ստեղծվել էր 1918թ.) անցնում Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթները, այսինքն այն տարածքները, որտեղ մինչև 1915թ. եղեռնը հայ ազգաբնակչությունը հարաբերական մեծամասնություն էր կազմում: հայաստանը ելք էր ստանում դեպի Սև ծով:

Բայց բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված պայմանագրով, առանց Հայաստանի մասնակցության, Թուրքիային տրվեցին այդ վերոհիշյալ տարածքները և նույնիսկ այն տարածքները, որոնք մինչև 1918թ. գտնվում էին Ռուսաստանի տիրապետության տակ՝ Կարսի մարզը և Երևանի նահանգի Սուրմալուի գավառը: Այդ նույն պայմանագրով Հայաստանից նենգորեն անջատվեց Նախիջևանը և դրվեց Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրա վերահսկողությանը անցավ նաև Լեռնային Ղարաբաղը:

Ադրբեջանը տասնամյակների ընթացքում մահմեդական քաղաքականություն էր վարում՝ «Հայերի հարցը լուծել նրանց կոտորելով»: Եվ ահա 20-րդ դարի երկրորդ կեսին (1988թ.) (երկրորդ եղեռն) Ադրբեջանի հայաբնակ շրջաններում կոտորած են սկսում: Եվ մի քանի ամսվա ընթացքում հայկական ընտանիքները լքում փախնում են իրենց պատմական պապենական հողերից: Լեռնային Ղարաբաղում պաշտպանություն է ձևավորվում և լավ ջարդ են տալիս ադրբեջանցիններին։ Հարյուրամյակներով հաղթանակ չտեսած մեր հայ ազգը զգում է իր ուժն ու առավելությունը թուրքերի նկատմամբ, ազատագրում ամբողջ Ղարաբաղը և ստեղծում Լաչինի Կարիդորը, դրանով իսկ ցամաքային կապ ստեղծում մայր Հայրենիքի հետ, որը անկախացել էր 1991թ. սեպտեմբերի 21-ին:

Այսպիսով 21-րդ դարի նախաշեմին գոյություն ունի երկու անկախ Հայկական պետություններ՝ Հայաստանի Հանրապետությունը (29.740 քմ) և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը՝ մոտ հինգ հազար կմ տարածքով: Միասին մոտ 35.000 քմ:

Մասիսի լեռը աշխարհին հայտնի է Արարատ անունով:

Մասիսի բարձրությունը՝ 5165մ, Փոքր Մասիս կամ Սիս բարձր՝ 3925մ:

Մենք՝ Հայերս մեզ և մեր երկիրը չենք պատկերացնում առանց Մասիսի վեհափառ գագաթի և Վանա լճի։ Մենք գիտենք ու պատրաստ ենք՝ եթե պիտի զոհվենք, ուրեմն զոհվենք մեր հայրական հողերը ազատագրելու գործում: Իսկ դրա համար մեզ հզորացում է պետք։

Մեր վերջնական նպատակը դա Թուրքիայի մասնատումն է, մեր պապենական հողերի  վերադարձն է և Թուրքիայի փոխարեն բարի տրամադրված (ստիպված)հարևան ավելի թույլ երկրների հայտնվելն է։

Դրան հասնելու համար պետք է սկսել Ադրբեջանի մասնատումից, ինչից հետո մենք Ունենալու ենք ավելի մեծ Հայաստան՝ մոտ 75 000 քառ. կմ տարածքով, որի սահմանների երկարությունը գրեթե չի ավելանա կամ կավելանա միայն հայ-վրացական ու հայ-իրանական սահմանների աճի հաշվին:

Արդյունքում կունենանք 4 անգամ փոքր թշնամական սահմաններ…Ադրբեջանի հետ սահմանները զրոյանալու են և իբրև թշնամական սահաման մնալու է հայ-թուրքական սահմանը, որի երկարույթունը 300 կմ է, այսինքն 4.5 անգամ ավելի կարճ է քան այսօրվա հայ-թուքրական ու հայ-ադրբեջանական սահմանները միասին վերցրած:

Բնականաբար 4.5 անգամ ավելի կարճ թշնամական սահման պահելը նույնքան անգամ ավելի հեշտ է ու քիչ ծախսատար կամ նույնքան անգամ ավելի հուսալի է… Ինչի պիտի մասնատվի Ադրբեջանը՞. 

1. Ադրբեջանը արհեստական ստեղծված երկիր է բոլշեվիկյան ռուսաստանի և քեմալական Թուրքիայի կողմից,

2. Ադրբեջանը կառլիկ-իմպերյա է, որի հպատակ ազգերը ավելի շատ իրավունքներ ունեն այդ հողում բնակվելու, որոնք ձգտում են անկախության, իսկ մենք արդ հարցում պիտի օժանդակենք, և թշնամու փոխարեն կունենանք բարի տրամադրված հարևաններ( Թալշստան, Լեզգիստան, Ավարստան և այլն)։

Ունենալու ենք տարանցիկ նշանակություն, դառնալով արևելքն արևմուտքին և հյուսիսը հարավին կապող հանգույց…

Ունենալու ենք ելք դեպի Կասպից ծով՝ Քռի գետաբերանով: Հետևաբար նաև ծովային սահմաններ Թուրքմենիայի, Իրանի ու Ղազախստանի հետ-Ունենալու ենք նավթ և գազ: Ունենալու ենք ավելի հզոր և մարտական մեծ փորձ ունեցող բանակ՝ Ադրբեջանից խլված ռազմավարի և նյութական հարստության շնորհիվ…

Մեր բանակի ուժերի մեծ մասը կենտրոնացնելով Թուրքիայի դեմ, կարողանալու ենք ավելի վճռականորեն պահանջել հայկական հարցի լուծում և կարողանալու ենք միջազգային հարթակներում օրակարգային թեմա դարձնել արևմտյան Հայաստանի վերադարձի հարցը…

Հայ-վրացական հարաբերություններում Հայաստանը  կգտնվի ոչ խնդրողի դերում։

Հայ-իրանական և Հայ-Վրացական բարեկամությունն ավելի է ամրապնդվելու, քանի որ հանձինս նոր ու հզոր Հայաստանի, Իրանը և Վրաստանը տեսնելու են ավելի հուսալի տարածաշրջանային դաշնակցի ու բարեկամի…Այս ամենն իհարկե հնարավոր չի իրագործել առանց աշխարհի ամբողջ հայության համատեղ ջանքերի և ուժերի։

Պիտի զարգացնել տնտեսությունը, պետք է շտապ կանգնեցնել  արտահոսքը , պետք է հզորացնել Հայկական բանակը, որովհետև պատմությունը ապացուցում է, որ դաշնակից ունենալը լավ բան է , բայց ամենավստահելի զինակիցը Հայկական հզոր բանակն է։

Ցավոք ուեննալու ենք նաև զոհեր, կորուստներ, բայց եկեք խոստովանենք, որ այսօրվա անորոշ զինադադարի պայմաններում էլ ոչ քիչ թվով զոհեր ենք տալիս և չկա որևէ տեղաշարժ երկրի զարգացման ու արցախյան խնդրի լուծման հարցում…1994թ-ի զինադադարից մինչև օրս տվել ենք 1000-2000 զոհ:

Իսկ եթե ցուցաբերենք կամք և վճռականություն ՝ վտանգին ընդառաջ գնալու և ապագա ավելի մեծ արհավիրքները կանխելու համար, ապա որոշակի կորուստներ կրելուց հետո կունենանք այս Հայաստանը և արևմտյան հայաստանի 153 հազար քառակուսի կմ. , որը առաջին համաշխարային պատերազմից հետո Ֆրանսյաի Սևր քաղաքում կնքված պայմանագրի հիման վրա պիտի վերադառնա Հայաստանին։

Մենք կունենանք Հայաստան որի տերիտորիան կկազմի մոտ 230 -250 հազար ք. կմ., ելք ունենալով Սև և Կասպից ծովեր, իսկ երկրի ներսում ոնենալով Վան և Սեվան լճերը։ Կեցես մեր ապագա հզոր Հայաստանը !!!

Կեցցե ՛ Հայոց բանակը!!!

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությումը!!!

Հայաստանի Միացյալ Հանրապետություն

(Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Տարածքը՝ 35 հազ. կմ

Բնակչությունը՝ 4 մլն մարդ

Սփյուռքի հետ միասին՝ մոտ 10 մլն մարդ

Մայրաքաղաքը՝ Երևան

Պետական կարգը՝ Նախագահական Հանրապետություն մինչև 2019թ.,Այժմ Հայաստանը համարվում է Պառլամենտական Հանրապետություն։