Սավրունց Նորիկ Սմբատի Տեր-Գրիգորյան

Կատեգորիա:
Կենսագրություն

Ծնվել է 1931թ. օգոստոսի 20-ին Այգեձորում: Ընդունվել է տեղի դպրոցը, բայց իններորդ դասարանում սովորելուց տարել են բանակ՝ 1951թ. մարտ ամսին:

Նույն թվականի դեկտեմբեր ամսին զորացրվել է հիվանդության պատճառով և վերադառնալով՝ շարունակել է ուսումը և ավարտել 10-րդ դասարանը: 1953թ. ընդունվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, իսկ 1958թ. ավարտել է այն և ստացել անասնաբույժի որակավորում:

1958թ. Այգեձորում անցել է աշխատանքի որպես ոչխարաբուծական ֆերմայի վարիչ, հետագայում՝ թռչնաբուծականի, մեղվաբուծականի և ձիաբուծականի միցյալ ֆերմայի վարիչ:

1962թ.-ից աշխատել է խոշոր եղջերավոր անասունների ֆերմայի վարիչ: 1964թ. դեկտեմբերից մինչև կոլխոզի փլուզումը աշխատել է կոլտնտեսության գլխավոր զոոտեխնիկ: 1991-1992թթ. աշխատել է որպես կոլեկտիվի զոոտեխնի, այնուհետև անցել է կենսաթոշակի:

1961-83թթ. որպես առաջավոր մասնագետ գործուղվել է Մոսկվա՝ գյուղատնտեսական ցուցահանդեսներին մասնակցելու համար: Բավականին հաճախ մեկնել է ՍՍՀՄ-ի տարբեր մարզեր որպես զբոսաշրջիկ, շրջագայել է 13 քաղաքներով:

1956թ. 3 կուրսում սովորելու ընթացքում ամուսնացել է Սուլյան Զարիկի հետ, ունեն երեք զավակ՝ Հովանեսը(Հովիկը), Նազիկը և Մուրադը:

Տիկին Զարիկը երկար տարիներ աշխատել է գյուղի հիվանդանոցում որպես մանկաբարձուհի: Ժպիտը երեսին,խախասեր և շատ բարի կին էր տիկին Զարիկը ։

Մահացել է 2018թ.: Նորիկ Տեր-Գրիգորյանը վերջին տարիները հանգիստ և երջանիկ կյանք ապրեց, իր գերդաստանով՝ թոռնիկներով և ծոռնիկներով: Նորիկ ամին իր սերունդի մեջ  համարվում էր ամենատարեցը մեր ազգի :

Որ գրկում էի ոնց որ թե հորս կարոտն առնեյի իրենից: Նորիկ ամին մահացավ 2019թ. 88 տարեկան հասակում։

Հազար վողորմի աստված ։

 

Մեր Նորիկը զոոտեխնիկ

Էլ չի հիշում ընտանիք

Կոլխոզին է նվիրված

Բոլոր գործերը թողած

Հլա ձմեռ է — ոչինչ

Տուն է գալիս քիչ-քիչ

Իսկ երբ ամառն է գալիս

Սարից տուն էլ չի գալիս:

Ոսկի Տեր-Գրիգորյան

Կինը

Կինը

Սուլյան Զարիկ

Ընտանեական նկարներ

Ընտանեական նկարներ

Ընտանիքի ճուղը

Ընտանիքի ճուղը