• ՀայերենՀայերեն
  • РусскийРусский
  • Ընտանեկան ծառ
  • Անդամավճար
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Որոնել բազայում …
  • ՀայերենՀայերեն
  • РусскийРусский

… TER-GRIGORYAN …

Savrunc Savrunc

… SAVRUNC …

Меню
Savrunc Savrunc
  • Սերունդներ
    • Առաջին սերունդ
    • 2-րդ սերունդ
    • 3-րդ սերունդ
    • 4-րդ սերունդ
    • 5-րդ սերունդ
    • 6-րդ սերունդ
    • 7-րդ սերունդ
    • 8-րդ սերունդ
    • 9-րդ սերունդ
    • 10-րդ սերունդ
  • Մեր Հայաստանը
    • Պատմական տեղեկություններ
    • Պիտանի գիտելիքներ
    • Հայաստանը և Աշխարը
  • Մեր մասին
  • Մեր քույրերը
  • Նորություններ / ծրագրեր
  • Ֆոտո / Վիդեո
    • Այգեձոր
    • Savrunc 2020
  • Խմբագրից
Увеличить
Գլխավոր 7-րդ սերունդ Սավրունց Արտակ Կարապետի Տեր-Գրիգորյան

Սավրունց Արտակ Կարապետի Տեր-Գրիգորյան

Կատեգորիա: 7-րդ սերունդ
Share:
  • Կենսագրություն
  • Կինը
  • Ընտանեական նկարներ
  • Ընտանիքի ճուղը
Կենսագրություն

Ծնվել է 1917 թ. սեպտեմբերի 20-ին Այգեձոր գյուղում (Ղուլալի): 1921թ. զրկվել է հորից: 1927թ. ընդունվել է նույն գյուղի տարրական դպրոցը, որն էլ աստիճանաբար դարձավ միջնակարգ: Յոթերորդ դասարանը ավարտելուց հետո թողել է ուսումը տան տնտեսական գործերի պատճառով:

1937թ. նորից սկսել է հաճախել դպրոց յոթերորդ դասարանից, իսկ 1938 թվին ընդունվում է Կիրովաբադ քաղաքի Կլարա ցետկինի անվան ինտերնացիոնալ մանկավարժական տեխնիկումը և այն փայլուն գնահատականներով, գերազանց դիպլոմով 1940թ. ավարտել և նույն թվին էլ նշանակվել է Չինարիի դպրոցի թվաբանության և հայոց լեզվի ուսուցիչ:

1941-1943թթ. ուս. տարում աշխատել է Այգեձորի և Արծվաբերդի միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի, բնագիտության և ֆիզիկայի ուսուցիչ: 1943թ. մոբիլիզացիոն կարգով գործի է նշանակվել Շամշադինի շրջոկոմում որպես ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ մինչև 1946թ.:

Այդ նույն թվին ուղարկել են սովորելու կենտկոմին կից Կուսակցական դպրոցում, որն էլ ավարտել է նույնպես գերազանց դիպլոմով:

1947թ/ Կենտրոնական Կոմիտեն գործուղել է Ազիզբեկովի շրջան որպես շրջկոմի երրորդ քարտուղար, բայց նա դրանից հրաժարվում է՝ մորը մենակ չթողնելու պատճառով:

Դրա պատճառով նշանակվում է Չինարի գյուղի դպրոցի տնօրեն 1948-1954թթ.: Չինարիում տնօրենի պաշտոնի հետ համատեղել է նաև Կոլտնտեսության կուսակցության կազմակերպության քարտուղարի աշխատանքը:

1952թ. էքստեռնի կարգով ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

Բնակարան կառուցելու նպատակով դիմում է գրում և աշխատանքից հեռանում (Չինարիից) և տեղափոխվում է Այգեձոր: Անցնում է աշխատանքի որպես պատմության ուսուցիչ և գիշերային դպրոցի տնօրեն: Քսան տարուց ի վեր տարբեր տեղերում եղել է Կուսակցական կազմակերպության քարտուղար:

«Գիտելիք» ընկերության հիմնադիր- կազմակերպության անդամ, նաև դասախոս-պրոպագանդիստ էր:

Պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով, «Գիտելիք» հանրապետական ընկերության պատվոգրով ու ժամացույցով, «Կովկասի պաշտպանության», «Հայրենական պատերազմի հաղթանակի» և «Աշխատանքի վետերանի» մեդալներով:

Գրել է Շամշադինի պատմությունը «Տավուշ» վերնագրով, ափսոս ինքը չտեսավ, որ ամբողջ մարզը վերանվանվեց Տավուշի մարզի:

Գրել է Տավուշի պատմական հուշարձանների մասին և մի շարք բարձրարժեք հոդվածներ, որոնցից նշենք մի քանիսը՝ «Խորանաշատ վանքի ու նրա գործիչների մասին», «Հնությունների պաշտպանության և հնապաշտպանության տախտակների տեղադրումը», «Շամշադինի պարտիզանները 41-45թթ.», «Ստեփան Շահումյան», «Պատմական ակնարկ Շուլավերի և Շամշադինի տոհմակցական կապերի մասին:

Ինքը շատ էր պարծենում իր ձեռով կառուցած գեղեցիկ քարեպատ տնով ։

1971թ. հրատարակվեց «Գրիգոր Մանուչարյանի պարտիզանական ջոկատը» վերնագրով աշխատությունը:

Գրել է նաև «Այգեձորի պատմությունը», որը շատ կարևոր և նշանակալից է Այգեձորցիների համար, իսկ որ շատ կարևոր է մեզ համար՝ Սավրեցիններիս համար գրել է «Սավրունց տոհմի պատմության» առաջին գիրքը:

1978թ. անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է աշխատել դպրոցում:

Ամուսնացել է 1943թ. Քարտաշյան Արաքսիայի հետ: Արաքսիան ուներ մանկավարժական կրթություն, աշխատել է որպես ուսուցչուհի:

Ունեն չորս տղա՝ Մարսելը, Կարապետը, Ռուբենը և Արծրունը, և մեկ աղջիկ՝ Աստղիկը(Ասյան):Աստղիկը ամուսնացած էր Կիզողյան Էդիկի հետ, ունեն երեխաններ։ Ասյան մահացավ  քաղծկեղից 200?թ։

Արտակ Տ.Գ. ապրեց 75 տարի: Հասուն տարիքից ապրել է հարուստ իրադարձություններով երկար և երջանիկ կյանք:

Արտակ ամին մահացել է 1992թ. հոկտեմբերի 11-ին: Տիկին Արաքսիան  մահացել է 1999թ. փետրվարի 11-ին:Արտակ Տ. Գրիգորյանի, Տիկին Արաքսյաի  և իրենց թոռան Վիգենի դիերը հանգչում են գյուղի չորրորդ գերեզմանատանը՝ Ախնջի գետի ձախակողմյան այգիների վերին մասում:

Ողորմի ասենք բոլորին և միշտ հիշենք և վառ պահենք նրանց պայծառ հիշատակը:

Կինը

Կինը

Ընտանեական նկարներ

Ընտանեական նկարներ

Ընտանիքի ճուղը

Ընտանիքի ճուղը

սերունդի անդամներ

Տեր-Գրիգորյան Հրանտ Իսահակի

Ծնվել է 1930 թ. Այգեձոր գյուղում: Ամուսնացել է Լաուրայի հետ (ծնվել է 1943 թվականին), ունեցել չորս դուստր: Ասյա, Լարիսա, Լուսիկ
Заполнитель

Ռուբեն Կարապետի Տեր-Գրիգորյան

Ծնվել է 1921թ.: Վերջին նամակը գրել է Թերեքի գետի ափից: Կռվել է հերոսաբար և հերոսին վայել մահով էլ նա 1943թ.

Բաբկեն Իսակի Տեր-Գրիգորյան

Ծնվել է 1929թ. դեկտեմբերի 10-ին Այգեձորում (Ղուլալի): Եղել է բարձր կարգի դերձակ: Երկար տարիններ աշխատել է Ադրբեջանի Թովուզ և Կիդովաբադ

Տեր-Գրիգորյան Վազգեն Իսահակի

Ծնվել է 19___ _ Այգեձոր գյուղում:

Ալբերտ Սմբատի Տեր-Գրիգորյան

Ծնվել է 1936թ. հոկտեմբերի 8-ին Այգեձոր գյուղում: Ամուսնացել է Ուդումյան Ոսկու հետ՝ Չորաթան գյուղից: Ունեն չորս երեխա՝ Թամարան, Վարդանը, Սմբատը

Հայկազ Դավիթի Տեր-Գրիգորյան (Քասի)

Հայկազը ծնվել է 1914 թ. Այգեձոր գյուղում(Ղուլալի): Ծննդաբերելու ժամանակ մահացել է նրա մայրը: Հայկազին մեծացրել է իր շատ բարի տատը,

Մամիկոն Դավիթի Տեր-Գրիգորյան (Քասի)

Ծնվել է 1915 թ. նոյեմբերի 7-ին Ղուլալիում- (Այգեձոր): Վեց տարեկան հասակում հայրը մահացել է, և մի քանի ամսից մայրը վերցնում

Տեր-Գրիգորյան Բագրատ Ստեփանի

Ծնվել է 1929թ.-ին, Այգեձոր գյուղում, մանկավարժի ընտանիքում։ 1935-ին ընդունվել և սովորել է Այգեձորի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1946թ-ին։ Նույն
Savrunc 2020 CREATED BY SamSoft
  • Սերունդներ
    • Առաջին սերունդ
    • 2-րդ սերունդ
    • 3-րդ սերունդ
    • 4-րդ սերունդ
    • 5-րդ սերունդ
    • 6-րդ սերունդ
    • 7-րդ սերունդ
    • 8-րդ սերունդ
    • 9-րդ սերունդ
    • 10-րդ սերունդ
  • Մեր Հայաստանը
  • Մեր մասին
  • Մեր քույրերը
  • Նորություններ / ծրագրեր
  • Ֆոտո / Վիդեո
  • Խմբագրից
  • Անդամավճար
Սկսեք մուտքագրել տեքստը, որպեսի տեսնեք ձեր փնտրած մարդուն: