Ծնվել է 1912թ. Այգեձորում: Ավարտել է 4-րդ դասարանը և զբաղվել է ինքնակրթությամբ:
Այգեձորի առաջին երիտասարդական կազմակերպության անդամ է: 1932թ. մտել է պարտիայի շարքերը և անցել աշխատանքի Շամշադին շրջանի ներքին գործերի բաժանմունքում որպես քարտուղար, իսկ հետո նույն շրջանի կոմսոմոլի քարտուղար: Աշխատել է Իջևանի շրջանի կոմսոմոլի քարտուղարի պաշտոնում 1935-38թթ.:
Տեղափոխել են Ղուկասյանի շրջան որպես շրջանային թերթի խմաբգիր, հետո նույն շրջանի ռայկոմի 3-րդ քարտուղար: 1942թ. որպես քաղաքային աշխատող երկու ամսով մեկնել է գործող բանակ:
Ավարտել է բարձրագույն պարտիական դպրոցը և հեռակա կարգով ավարտել է մանկավարժական ինստիտուտի պատմաբանական ֆակուլտետը: 1951-54թթ. նշանակվել է աշխատանքի Շամշադինի շրջանում որպես գործադիր կոմիտեի նախագահ:
Հետագայում աշխատել է Երևան քաղաքում Կենտրոնական Կոմիտեյում որպես քրեական գործով հրահանգիչ: Վերջին տարիներին աշխատել է Սոցապ նախարարությունում որպես թոշակավորման բաժնի վարիչ:
Ամուսնացած է Անահիտի հետ և ունեն երեք զավակ՝ Ալբերտը, Լևոնը և Գրետան: Երեքն էլ ստացել են բարձրագույն կրթություն:
Ալբերտը ամուսնացած է, զավակներ չունի, մահացել է 2005թ.։
Լևոնը ամուսնացած է և ունի երկու երեխա՝ Սամվելը և Վահանը, մահացել է 2003թ։
Գրետան չի ամուսնացել:
Սամվել ամին մահացել է 1983թ.: Նրա կինը՝ Անահիտը մահացել է 2001թ. փետրվար ամսին: Չորսն էլ հողարկավորված են Այգեձոր գյուղում, ողորմած լինի Աստված: