Ծնվել է 19___ Ղուլալի (Այգեձոր) գյուղում: Սովորել է տեղի տարրական դպրոցում, հետո ավարտել է Ղրղի (Արծվաբերդի) գյուղի միջնակարգ դպրոցը: Եղել է Այգեձորի կոլխոզի գլխավոր հաշվապահը:
Ունեցել է մեծ հարգանք հասարակության մեջ, իսկ մեր ազգի համար եղել է ավագ որդու դերում, բոլոր արարողությունների ժամանակ անփոխարինելի թամադա էր մեր ազգի:
Ամուսնացած էր Հայկանուշ (Հայկուշ) հետ: Ունեն չորս երեխա՝ Հրաչը (Հրաչիկ), Ալվարդ, Օֆիկը, Հրանտը:
Տիկին Հայկուշը ծնվել է __________. ավարտել է ___________, երկար տարիներ աշխատել է Այգեձորի գրադարանի վարիչ: Եղել է շատ համեստ և բարի կին:
Ալեք ամին շատ ազգասեր էր, լավ կազմակերպիչ էր, կարողանում էր հավաքել մեր ազգը, լավ քեֆ անել գիտեր:
Ալեք (Ալեքսան) ամին մահացել է 19____թ.: Տիկին Հայկանուշը մահացել է 19____թ.:
Ալեք ամին և տիկինՀայկուշը հողարկավորված են գյուղի չորրորդ գերեզմանոցում: