Ծնվել է 1936 թ. սեպտեմբերի 6-ին Այգեձոր գյուղում: Երիտասարդ տարիքում զբաղվել է բռնցքամարտով, որոշ ժամանակ ապրել է Ղազախստանում ։
Ջրվեժում մեծ գեղեցիկ տուն է կառուցել, և բոլոր երեխաները մեծացել են այդ տանը ։
Ամուսնացած է Ելենայի հետ, ունի երեք երեխա՝ Արսեն, Մարինա և Մեխակ: Արիսը մահացել է 1990 թվականի նոյեմբերի 27-ին ։
Կինը ՝ Ելենա Վաղինակի Տեր-Գրիգորյանը, ծնվել է 1939 թվականի օգոստոսի 24-ին, Լենինական քաղաքում(Գյումրի): Ելենան մահացել է 2016 թվականի օգոստոսի 9-ին ։
Տեր-Գրիգորյան Սերգեյը (Արիս) և Ելենան թաղվել են Այգեձոր գյուղում ՝ չորրորդ գերեզմանատանը։