Ծնվել է 1936թ. օգոստոսի 23-ին Այգեձոր գյուղում:
Ավարտել է տեղի 7-ամյա դասընթացը, իսկ հետո էլ ավարտել է երեկոյան բաժանմունքի 10-ամյա դասընթացը: Ցուցաբերել է գերազան վարք ու գիտելիքներ:
Շատ վաղ տարիքից սկսել է աշխատել՝ հոգալ տան հոգսերը: Դրա վառ ապացույցներից է այն փաստը, որ 15-ամյա Ալբերտը եղել է Շամշադինի շրջանի դատախազի վարորդը:
1954թ. զորակոչվել է սովետական (խորհրդային) բանակ, բայց 6 ամիս ծառայելուց հետո զորացրվել է ՝ առողջության պատճառով: Վերադառնալով հայկական տուն անցել է աշխատանքի կոլեկտիվ տնտեսությունում որպես վարորդ՝ մինչև 1960թ.:
Ալբերտ ամին բնությունից շատ անհանգիստ և որոնող ազարտնի բնավորություն ուներ և այդ էր պատճառը, որ ընդամենը մեկ տարի էր ամուսնացած, երբ 24-ամյա երիտասարդը թողնում է կնոջը և մեկնում Մագադան:
Այդ տարիններին կար այպես կոչված ոսկե լիխորադկա անվանումը: Խորհրդային երկրներից հարյուրավոր երիտասարդներ էին մեկնում Մագադան իրենց բախտը փորձելու (ոսկի որոնելու):
Բայց ըդամենը մեկ տարի մնալուց հետո 1961թ. հետ է վերադառնում և շարունակում աշխատել որպես վարորդ: 1966թ. տեղափոխվում է Երևան և մինչև 1980թ. աշխատում որպես վարորդ:
Եղել է ՍՈՒ-ի պետի վարորդ, սոցապ բաժնի վարիչի վարորդ, եղել է Երևան-Մարտունի երթուղու ավտոբուսի վարորդ:
Այգեձորի Մինաս թալ կոչվող հանդամասում և շրջակայքում հանք էր հայտնաբերվել՝ Գրանիտի և մառմառի և դեպի հանք ճանապարհ կառուցվեց, համապատասխան գիտնականներ հրավիրվեցին և այս ամբողջ աշխատանքում շատ կարևոր դեր է խաղացել Ալբերտ ամին։
Բայց ցավոք քարերոը որակով չլինելու պատճառով չշարունակվեց այդ աշխատանքը: Չինարի գյուղում ստեղծում է քարի վերամշակման ցեխ, բայց որոշ ժամանակ աշխատելուց հետո թողում և տեղափոխվում է Երևան:
Մինչև 1987թ. աշխատել է ավտոպարկի արհեստանոցի վարիչ: Ալբերտ ամին շատ գործունյա մարդ էր, իսկական այս դարի մարդ և հենց ստեղծվեցին առաջին իսկ կոոպերատիվները, ինքը արդեն հրավիրված էր:
Այդպիսի կոշիկի ցեխերից մեկը որպես էքսպեդիտոր և երբ հերթական անգամ ապրանք էր տեղափոխել Ռուսսաստան, Կույբիշև քաղաքի մերձակայքում փչանում է մեքենան և մնում են ձյան տակ, հիվանդանում է լիարդից: Ալբերտ ամին ամուսնացել է 1959թ. դեկտեմբերի 29-ին Բաբայան Լաուրայի հետ, ծնված 1938թ. օգոստոսի 3-ին:
Ունեն չորս երեխա՝ Նարինեն, Նորվարդը, Համազասպը և Կարինեն:
Ալբերտ ամին մահացել է 1989թ. սեպտեմբերի 15-ին: Կինը՝ Լաուրան և երեխաները բարձր են պահում նրա պատիվը:
Ողորմած լինի Աստված։