Ծնվել է Շամշադին գավառի Ղալալու (Ղուլալի) գյուղում՝ 1888թ․, մահացել է 1918թ․։
Ամուսնացած չի եղել, բայց նշանված է եղել Չռուկանց (Կիզողյան) Ալեքսանի դստեր Ղումաշի հետ, որին չի արժանացել վաղաժամ վախճանվելու պատճառով։
Եղել է բարի, ընկերասեր, աշխատասեր հողագործ ու նախրապան, ունեցել է երգելու շնորհք, ձայնը եղել է դուրեկան, ինչպես վկայում էին մեր ազգի նահապետներն ու նրանց սերունդները։
Եղել է ամրակազմ երիտասարդ, բայց ժամանակի վատ ապրելակերպի ու պայմանների հետևանքով նա հիվանդանում է ու մահանում։
Նրա դին ամփոփված է գյուղի կենտրոնի գերեզմանատանը՝ անշուք, ինչպես շատերինը։
Ողորմի ասենք նրան և սերնդեսերունդ հիշենք միշտ։