• ՀայերենՀայերեն
  • РусскийРусский
  • Ընտանեկան ծառ
  • Անդամավճար
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Որոնել բազայում …
  • ՀայերենՀայերեն
  • РусскийРусский

… TER-GRIGORYAN …

Savrunc Savrunc

… SAVRUNC …

Меню
Savrunc Savrunc
  • Սերունդներ
    • Առաջին սերունդ
    • 2-րդ սերունդ
    • 3-րդ սերունդ
    • 4-րդ սերունդ
    • 5-րդ սերունդ
    • 6-րդ սերունդ
    • 7-րդ սերունդ
    • 8-րդ սերունդ
    • 9-րդ սերունդ
    • 10-րդ սերունդ
  • Մեր Հայաստանը
    • Պատմական տեղեկություններ
    • Պիտանի գիտելիքներ
    • Հայաստանը և Աշխարը
  • Մեր մասին
  • Մեր քույրերը
  • Նորություններ / ծրագրեր
  • Ֆոտո / Վիդեո
    • Այգեձոր
    • Savrunc 2020
  • Խմբագրից
Увеличить
Գլխավոր 6-րդ սերունդ ՄԵԽԱԿ ԱԼԵՔՍԱՆԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՄԵԽԱԿ ԱԼԵՔՍԱՆԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կատեգորիա: 6-րդ սերունդ
Share:
  • Կենսագրություն
  • Կինը
  • Ընտանեական նկարներ
  • Ընտանիքի ճուղը
Կենսագրություն

ծնվել է 1890թ․, մահացել է 1950թ․ մայիսի 7-ին Ղուլալի-Այգեձոր գյուղում։

Ամուսնացած էր ՄԱԳԹԱՂ ՍԱՐԳՍԻ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻ (Ղազարանց Սաքոյի աղջկա) հետ։ Ամուսնացել են 1918թ․։
Մագթաղը ծնվել է 1901թ․, մահացել է 1979թ․ հունվարի 24-ին Այգեձորում՝ իր հարկի տակ հիվանդացել է ոչ երկարատև։
Այս զույգը ունեցել է 4 տղա և երեք աղջիկ։

Տղաները՝ Ալեքսանը, Արիսը, Պավլին, վերջինս վախճանվել է 3 տարեկան հասակում (լորիս – մահ․ 7 տար․)։

Աղջիկները՝ Մարուսը, Ալվինը և Զարիկը։
Բոլորն էլ խելոք, տնտեսվար, հեղինակ վայելող անձեր են, ամուսնացած են և ունեն զավակներ։

Զարիկը ամուսնացած է Մովսես գյուղացի, մասնագիտությամբ գյուղատնտես՝ Արարատ Պապյանի հետ, իսկ մյուս երկուսը Այգեձորում են ամուսնացած, Մարուսը Օրդյան Պավելի (Փեդանանց), Ալվինը՝ Նազանյան Ալեքսանի տղա Վանցետի հետ։

Մեխակ ամին եղել է կիսագրագետ, բայց շրջահայաց ու բանիմաց մարդ, ծառայել է ցարական բանակում և ունեցել է «Մլադշի ունտեր օֆիցերի» զինվորական կոչում։

Ծառայելով երեք տարի, մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, ռազմաճակատում վիրավորվել է և բուժվելուց հետո զորացրվել ու տուն է վերադարձել։

Նա մեծ օգնություն է ցույց տվել բոլշևիկներին, հարել է նրանց և ողջունել է Սովետական կարգերի մուտքը մեր շրջան ու գյուղը։
Նա բնավորությամբ եղել է չափազանց բարի, կատակասեր, ընկերասեր, բարեկամասեր։

Նրա օջախի հյուրը անպակաս է եղել, ինքը սիրել է քեֆ ու հարսանիք, ինքը լավ քեֆ անող է եղել, պարող ու երգող, մակառբաշչի, քեֆչի էին ասում նրան։

Փորձել է սազ նվագել սովորել, չի հաջողվել, չնայած գնել էր սազ կոչվող նվագագործիքը։
Անչափ սիրում էր իր ընտանիքը, իր ազգականներին ու ժողովրդին, պարծենում էր իր տոհմի քաջակորով նախնիներով։

Հասակը միջինից բարձր էր, նորմալ կազմվածքով ու սիրուն մարդ էր՝ սպիտակամաշկ։
Կյանքի մեծ մասն անց էր կացրել գյուղում, զբաղվել է հողագործությամբ ու անասնապահությամբ։

Կոլտնտեսության մեջ է մտել առաջին մտնողների հետ միաժամանակ։
Տունը գտնվում է «Հոնուտ տախտի» լանջի ստորին արևմտահայաց լանջին՝ Սավրունց տոհմական բնակավայրում։

Բանակում եղած ժամանակ՝ 1918թ․ մտել է կոմունիստական կուսակցության շարքերը, բայց վիրավորվելուց հետո, երբ նա գտնվում էր Դոնի Ռոստովի գոսպիտալում, սպիտակները ներ են խուժել, ստուգել, թե ով տոմս ունի, որպեսզի նրանց տանեն գնդակահարեն։

Սակայն Մեխակը այն մի կերպ թաքցրել է հիվանդանոցից դուրս, որին հետո չի հաջողվել այն գտնել ու վերցնել իր մոտ և այդպիսով նա դուրս է մնացել կուսակցությունից։

Նա առհասարակ առաջադեմ ու կուլտուրական անձնավորություն էր։

Նրա դին հանգչում է գյուղի կենտրոնի վերին մասի գերեզմանոցում՝ կնոջ հետ միասին։ Տապանաքարի վրա գրված է․

ԱՐՁԱՆԻՍ ՏԱԿ ՄԱՐՈՒՄ Է ՌԱՆՉՊԱՐ ՄԵԽԱԿ ԱԼԵՔՍԱՆԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԾՆ․ 1890Թ․ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ, ՎԱԽՃ․ 1950Թ․
ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ ԱՅԳԵՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ։ Կանգնեցնելով ար-
ձանդ՝ հիշատակդ վառ կպահենք սիրելի հայր, երախտա-
պարտ եմ ձեզ-որդի ԱԼԵՔՍԱՆ

Մյուս կողին գրված է․

Օրերս անցան երազի պես, ես չհասա մուրազիս,
Անգութ մահը կյանքս խլեց, թերի մնաց փափագս,
Կին ու որդիք թողի լալով ու սև հողը գրկեցի․
Բայց ափսոս որ վաղաժամ էր և տխրալի և տրտում,
Գնում եմ խավար աշխարհ, բարի հիշեք Ձեր սրտում։

Կնոջ՝ Մագթաղի տապանաքարի վրա գրված է․

ՄԱԳԹԱՂ ՍԱՐԳՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1900-1979
Որդիներից

Կինը

Կինը

ՄԱԳԹԱՂ ՍԱՐԳՍԻ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

Ընտանեական նկարներ

Ընտանեական նկարներ

Ընտանիքի ճուղը

Ընտանիքի ճուղը

սերունդի անդամներ

ՍՏԵՓԱՆ ՎԱՆԵՍԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1890թ. սեպտեմբերի 10-ին Շամշադին գավառի Ղալալու (Ղուլալի, այժմ Այգեձոր) գյուղում, աշխատավոր հողագործի ընտանիքում։ Փոքր հասակից նրա հայրը տղային

ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է Շամշադին գավառի Ղալալու (այժմ Այգեձոր) գյուղում՝ Անտառապահի ընտանիքում, ամուսնացած էր Ասրունց Գրիգորի աղջիկ Շամամ Քարտաշյանի հետ։ Ունեցել է

ՀԱՄԱԶ ԱԼԵՔՍԱՆԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1907-1947թթ․ Շամշադինի շրջանի Ղալալու (Այգեձոր) գյուղում է ծնվել, մեծացել ու վախճանվել։ Ամուսնացած էր Ասրունց Գրիգորի աղջիկ Արևիկի հետ, ունի մեկ

ԵՆՈՔ ԳՐԻԳՈՐԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(ծն․ 1899թ․ վախճանվել է 1971 թվին) Ծնվել է Շամշադին գավառի Ղալալու (այժմ Այգեձոր) գյուղում՝ անտառապահի ընտանիքում։ Ամուսնացած էր Նինա Հովհաննեսի

ՄԻԽԱՅԵԼ ԳՐԻԳՈՐԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է Շամշադին գավառի Ղուլալի (այժմ Այգեձոր) գյուղում՝ անտառապահի ընտանիքում։ Զոհվել է 1943թ․ հունվարի 29-ին հայրենական պատերազմի սևծովյան ռազմաճակատում, որի

ԻՍԱԿ ԱԼԵՔՍԱՆԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Իսակը ծնվել է 1892թ․ Ղալալու (այժմ Այգեձոր) գյուղում և վախճանվել է 1975թ․ փետրվարի 13-ին երեկոյան ժամը 9-ին։ Երկու անգամ ամուսնացել

ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ Վանեսի

ԿԱՐԱՊԵՏ Վանեսի Տեր Գրիգորյանը ծնվել է Ղալալու՝ այժմ Այգեձոր, գյուղում՝ 1878թ. միջակ աշխատավոր ընտանիքում և վախճանվել է 1921թ. օգոստոսի 18-ին՝

ՍԱՔՈ (Սարգիս) ԱՐՍԵՆԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(Սա, իր եղբայր Գրիգորը և Երեմիան դասվում են 6-րդ սերնդի շարքին պատկանող տոհմակից էն)
Savrunc 2020 CREATED BY SamSoft
  • Սերունդներ
    • Առաջին սերունդ
    • 2-րդ սերունդ
    • 3-րդ սերունդ
    • 4-րդ սերունդ
    • 5-րդ սերունդ
    • 6-րդ սերունդ
    • 7-րդ սերունդ
    • 8-րդ սերունդ
    • 9-րդ սերունդ
    • 10-րդ սերունդ
  • Մեր Հայաստանը
  • Մեր մասին
  • Մեր քույրերը
  • Նորություններ / ծրագրեր
  • Ֆոտո / Վիդեո
  • Խմբագրից
  • Անդամավճար
Սկսեք մուտքագրել տեքստը, որպեսի տեսնեք ձեր փնտրած մարդուն: