• ՀայերենՀայերեն
  • РусскийРусский
  • Ընտանեկան ծառ
  • Անդամավճար
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Որոնել բազայում …
  • ՀայերենՀայերեն
  • РусскийРусский

… TER-GRIGORYAN …

Savrunc Savrunc

… SAVRUNC …

Меню
Savrunc Savrunc
  • Սերունդներ
    • Առաջին սերունդ
    • 2-րդ սերունդ
    • 3-րդ սերունդ
    • 4-րդ սերունդ
    • 5-րդ սերունդ
    • 6-րդ սերունդ
    • 7-րդ սերունդ
    • 8-րդ սերունդ
    • 9-րդ սերունդ
    • 10-րդ սերունդ
  • Մեր Հայաստանը
    • Պատմական տեղեկություններ
    • Պիտանի գիտելիքներ
    • Հայաստանը և Աշխարը
  • Մեր մասին
  • Մեր քույրերը
  • Նորություններ / ծրագրեր
  • Ֆոտո / Վիդեո
    • Այգեձոր
    • Savrunc 2020
  • Խմբագրից
Увеличить
Գլխավոր 6-րդ սերունդ ԴԱՎԻԹ ՍԱՔՈՅԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԴԱՎԻԹ ՍԱՔՈՅԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կատեգորիա: 6-րդ սերունդ
Share:
  • Կենսագրություն
  • Ընտանիքի ճուղը
Կենսագրություն

Ծնվել, ապրել և վախճանվել է Ղուլալի գյուղում, ամուսնացած է եղել երկու անգամ։
Առաջին կինը եղել է Արսեն Բաբայանի քույրը, որը ծննդաբերելով Հայկազին, նույն ժամին էլ վախճանվել է։

Նորածնունդին մայալամիշ են արել հավի ձվով, երեխային մեծացրել և խնամել է Հայկազի բարի տատը։

Երկրորդ կինը եղել է Կիրովաբադցի, որի հետ նա մոտ 15 տարի ապրել է Գյանջայում, աշխատել է որպես խոհարար։

Հիասթափվելով քաղաքի կյանքից, վերադարձել է գյուղ, զբաղվել հողագործությամբ։
Նա կյանքի ամենաեռանդուն ժամանակում հիվանդացել է Տիֆ համաճարակ հիվանդությամբ և մահացել։

Նրա վերջին կնոջից ծնվել են երկու տղա Մամիկոնն ու Վարդանը, վերջինս կարմիր բանակում ծառայելու ժամանակ անզգուշության պատճառով գետում խեղդվել է։

Մամիկոն տղան ծանր պայմաններում ապրել է և այժմ շատ լավ ընտանիք ունի և վարում է լավ կյանք։
Նրա մայրը Վարդանուշը, ամուսնու մահից հետո որոշ ժամանակ անց ամուսնացել է Բադա գյուղի բնակիչի հետ, ունի զավակներ և 1973թ․ դեռ կենդանի է։

Նա միշտ էլ կենդանի կապ է պահպանել իր որդիներ Մամիկոնի և Հայկազի ընտանիքների ու անձամբ նրանց հետ, միշտ, թե՛ սրանց և թե՛ նրանց կողմից գնալ-գալ է եղել։

Այժմ էլ այդ կապը պահպանվում է նրա աղջիկների ու փեսաների միջոցով, որոնք ապրում են Հյուսիսային կողմի Դոնի Ռոստովի մոտ, նշենք, որ նրանք Բադայից քոչել են և ապրում են այնտեղ, իրենց հետ տարել են նաև իրենց մորը, քանի որ նրա ամուսինն էլ է մահացել։

Վարդանուշը մահացել է 1979թ․ Ռոստովում։
Դավիթի դին հանգչում է գյուղի կենտրոնում եղած գերեզմանոցում, բայց այն արդեն ամայացված է, ծածկված շենքերով։

Ընտանիքի ճուղը

Ընտանիքի ճուղը

սերունդի անդամներ

ՍԱՔՈ (Սարգիս) ԱՐՍԵՆԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(Սա, իր եղբայր Գրիգորը և Երեմիան դասվում են 6-րդ սերնդի շարքին պատկանող տոհմակից էն)

ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ Վանեսի

ԿԱՐԱՊԵՏ Վանեսի Տեր Գրիգորյանը ծնվել է Ղալալու՝ այժմ Այգեձոր, գյուղում՝ 1878թ. միջակ աշխատավոր ընտանիքում և վախճանվել է 1921թ. օգոստոսի 18-ին՝

ԳՐԻԳՈՐ ՍԱՔՈՅԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է Ղալալու գյուղում, զոհվել է գյուղում իր հարևանի գնդակից։ Եղել է մեծ ռիսկի տեր, առույգ մարդ, կրել է զենք,

ԵՆՈՔ ԳՐԻԳՈՐԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(ծն․ 1899թ․ վախճանվել է 1971 թվին) Ծնվել է Շամշադին գավառի Ղալալու (այժմ Այգեձոր) գյուղում՝ անտառապահի ընտանիքում։ Ամուսնացած էր Նինա Հովհաննեսի

ԻՎԱՆ ԳՐԻԳՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է Ելիզավետապոլի (Կիրովաբադի) նահանգի Շամշադին գավառի Ղուլալի, այժմ Այգեձոր գյուղում անտառապահի ընտանիքում, մահացել է հայրենի գյուղում, քաղցկեղ հիվանդությունից և

ՍՏԵՓԱՆ ՎԱՆԵՍԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1890թ. սեպտեմբերի 10-ին Շամշադին գավառի Ղալալու (Ղուլալի, այժմ Այգեձոր) գյուղում, աշխատավոր հողագործի ընտանիքում։ Փոքր հասակից նրա հայրը տղային

ՍՈՒՄԲԱԹ ՎԱՆԵՍԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1892թ. Ղուլալի (այժմ Այգեձոր) գյուղում աշխատավոր միջակ գյուղացու ընտանիքում, մեռել է 1974թ. մարտի 22-ին՝ քաղցկեղ հիվանդությունից։ Ամուսնացած էր

ՄԱԿԻՉ ՎԱՆԵՍԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մակիչը ապրեց ավելի քանի 96 տարի և վախճանվեց իր բնական մահով՝ կարճատև հիվանդությունից հետո։ Նա ծնվել է Ղուլալի գյուղում աշխատավոր
Savrunc 2020 CREATED BY SamSoft
  • Սերունդներ
    • Առաջին սերունդ
    • 2-րդ սերունդ
    • 3-րդ սերունդ
    • 4-րդ սերունդ
    • 5-րդ սերունդ
    • 6-րդ սերունդ
    • 7-րդ սերունդ
    • 8-րդ սերունդ
    • 9-րդ սերունդ
    • 10-րդ սերունդ
  • Մեր Հայաստանը
  • Մեր մասին
  • Մեր քույրերը
  • Նորություններ / ծրագրեր
  • Ֆոտո / Վիդեո
  • Խմբագրից
  • Անդամավճար
Սկսեք մուտքագրել տեքստը, որպեսի տեսնեք ձեր փնտրած մարդուն: