Ծնվել է 1924թ. փետրվարի 20-ին Այգեձոր գյուղում:
Ավարտել է տեղի դպրոցը, իսկ 1942թ. մայիսին զորակոչվել է բանակ: Ծառայել է Ներքին գործերի բանակում 7 տարի: Մինչև 1944թ. ծառայել է Պենզայի մարզի Սերդոբսկ քաղաքում, իսկ 1944թ. մայիսին մեկնել է գործող բանակ III-րդ Բելոռուսական ճակատ:
Մասնակցել է Վիլնյուս և Քոնիքսբերգ քաղաքների ազատագրմանը, որոնց համար պարգևատրվել է տվյալ քաղաքների մեդալներով: Պատերազմից հետո զորամասը մեկն է Կուրիլյան կղզիներ՝ ծովային սահմանը հսկելու նպատակով: 1949թ. զորացրվել է բանակից: 1950-52թթ. աշխատել է Բերդի զագսի բյուրոյում:
Հեռակա կարգով ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ակումբա-գրադարանային ֆակուլտետը: Սովորելուն զուգահեռ աշխատել է Այգեձորի միջնակարգ դպրոցում որպես գրադարանավար, իսկ ավարտելուց հետո, մինչև կենսաթոշակի անցնելը (1988թ.), դասավանդել է նույն դպրոցում ռուսաց լեզու:
1950. ամուսնացել է Միրզոյան Փառանձեմի հետ Չինարի գյուղից:
Փառանձեմը ունի մանկավարժական կրթություն, աշխատել է որպես ուսուցչուհի: Ունեն երեք զավակ՝ Արտուրը (Արտավազդը), Մակիչը և Հռիփսիմեն:
Միրզոյան Փառանձեմը շատ երկար տարիներ աշխատել է Այգեձորի միջնակարգ դպրոցում որպես մաթեմաթիկայի ուսուցիչ և դասղեկ տարրական դասարաններում: Բոլորիս կողմից շատ հարգված Տիկին Փառանձեմը իմ առաջին ուսուցչուհին էլ է եղել ։
Ազատ Մակիչի Տեր-Գրիգորյանը մահացել է 2002 թ.օգոստոսի 4-ին։ Քառասուն օրը դեռ չանցած, իսկ ավելի ստույգ սեպտեմբերի 8-ին հանկարծակի և անժամանակ ինֆարկտից մահացավ մեր բոլորիս կողմից սիրելի Արտավազդ(Արտուր) Ազատի Տեր-Գրիգորյանը։
Շատ ծանր հարված եղավ 2002թ. տիկին Փառանձեմին իրենց որդու Արտավազդի հանկարծակի մահը, որից հետո այլևս չապաքինվեց,աչքերը թաց հեռացավ այս կյանքից: Մահացել է 2004թ.ապրիլի 27-ին:
Ազատը, Փառանձեմը, Արտավազդը, Սամվելը, Անահիտը, Լևոնը, Սլբերթը, հողարկավորված են Ախնջի գետի ձախակողմյան այգիների վերին մասի գերդաստանին պատկանող գերեզմանոցում: