Ծնվել է 1936թ. հոկտեմբերի 8-ին Այգեձոր գյուղում: Ամուսնացել է Ուդումյան Ոսկու հետ՝ Չորաթան գյուղից: Ունեն չորս երեխա՝ Թամարան, Վարդանը, Սմբատը և Սուրիկը:
1960թ.-ից Ալբերտ ամին աշխատել է գյուղում որպես կոշկակար: Մահացել է շատ շուտ՝ 40 տարեկան հասակում՝ 1976թ. ապրիլի 10-ին: Ողորմի իրեն, թող ննջի հանգիստ:
Նվիրված կին և վորակյալ սերունդ է թողել մարդկությանը: Տիկին Ոսկին աշխատել է մի քանի տեղ, կոլխոզում ծխախոտ է մշակել և զուգահեռ հավաքարար է եղել:
Իր երեխաներին պահել է արծվի պես, ամուսնու մահից հետո մի վայրկյան անգամ չի մոռացել Սավրունց, այլ հակառակը, որ մեկ-մեկ էլ չի կարողացել սաստի դիմել է ազգի տղաներին: Եվ հիմա Ոսկի մաման այնպիսի տղաներ է տվել հասարակությանը , որոնցով կարողենք պարծենալ :
Եվ երեքն էլ թե գյուղի թե մեր ազգի ամենասիրված տղաներից են:
Միգուցե մի այլ պայմաննեում ապրելու դեպքում տիկին Ոսկին կարող էր դառնալ բանաստեղծ: Ես իրեն աշխատանքներից մի քանի օրինակներ պետք է բերեմ.
Չզխճացիչ ոչ մեկիս
Խղճացիր գոնե բալեքիտ
Ո՞նց խնամեմ բոլորին
Այս չորս անտեր որբերին:
Ինչքան ասեմ իմ խոսքերին վերջ չկա
Ինչ էլ լինի իմ վերքերին դեղ չկա
Դու չհասար իմ հետևից
Ես կհասնեմ քեզ նորից:
Քո պատիվը բարձր կլինի,
Իմ սիրելի, իմ անգին,
Ուղիղ ճամփից ես չեմ շեղվի
Թեկուզ ինչ էլ որ լինի:
Նորիկ, Ժորիկ, Ալեքսան և
Դու Բագրատ անբաժան
Բալիկներիս ապաստան
Իմ հույսերի ապագան:
Թող Ալբերտն էլ իմանա
Նրան դուք չեք մոռանա
Դիմում եմ ձեզ ամեն օր,
Մեր գործերով նորանոր,
Կատարում եք անվարան
Դուք իմ հույս ու հենարան:
Այս օջախի հիմնադիրը
Սմբատ պապը և իր կինը
Իրենց կյանքը ներ են դրել
Ոչ մի բանից չեն խնդացել:
Այսպիսի խոսքերով է դաստիարակել իր զավակներին:
Խնդրում եմ չսառնանք և հեռանաք
Ազգ ու ցեղին մոռանաք
Եղբայրներով միասին
Լավ կկապվեք ձեր ազգին:
Մեռած լինեմ թե կենդանի
Վերջին խոսքս այս կլինի
Ազգ ու ցեղին չդավեք
Առանց նրանց ոչինչ եք:
ՏիկինՈսկին շարունակում էր նույն ձևով դաստիարակել նաև թոռներին:
Ոսկի մայրիկը մահացավ 2019թ.-ին և հողարկավորված է իր անչափ սիրելի ամուսնու մոտ:
Ալբերտ ամու միակ աղջիկը՝ Թամարան, բնակվում է Աբովյան քաղաքում, ամուսնացած է, ունի երեխաներ: Վերջին տարիներին ձմեռները մորը տանում էին իրենց մոտ: Մի քանի ամիս հերթով պահում և կարոտները առնում Սուրիկի հետ: