(ծն․ 1899թ․ վախճանվել է 1971 թվին)
Ծնվել է Շամշադին գավառի Ղալալու (այժմ Այգեձոր) գյուղում՝ անտառապահի ընտանիքում։
Ամուսնացած էր Նինա Հովհաննեսի Օրդյանի հետ։
Ենոքը գրագետ մարդ էր, կրթություն էր ստացել գյուղում, ապա Գյանջայում (Կիրովաբադ ք․)։
Դեռ 16 տարեկան հասակում բանակ է մեկնել կամավոր կարգով, կռվել է թուրք զավթիչների դեմ, որոնք հարձակվել էին Անդրկովկասի վրա։
Դիլիջանից մինչև Ղարս մասնակցել է ճակատամարտերին, կռվել է Կարինի (Էրզրումի), Սարիղամիշի դաժան ճակատամարտերին, վերջում վիրավորվել է և զորացրվել ու վերադարձել տուն՝ 1920 թվին։
Եղել է Գյուղ խորհուրդի (սովետի) քարտուղար, ապա նախագահ, կոլտնտեսության հաշվապահ։
Այս բոլորը եղել է մինչև 1935թ․։
Ապա աշխատել է Կիրովաբադում՝ առևտրի ցանցում, հետո տեղափոխվել է Երևան քաղաք և աշխատել շինարարության սիստեմում որպես տաբելչիկ և տասնապետ, հետո վերադարձել է գյուղ աշխատել որպես աշղեկ դպրոցի շինարարությունում։
Նա երեք տարի աշխատեց որպես դաշտավարական բրիգադիր, իսկ 1949թ․ մինչև իր կյանքի վախճանը՝ որպես գյուղի միջնակարգ դպրոցի տնտեսվար։
Ուր էլ աշխատել է, եղել է խիստ կարգապահ, համեստ, մաքրասեր, գործունյա և գործավարության տեսակետից եզակի անթերի ու պարզ։
Նա ամեն տեղ խիստ պարտաճանաչ ու պատասխանատու մարդ էր։
Ենոքը բոյով, բայց ոչ շատ երկար մարդ էր, գեղեցկադեմ, ծիծաղը միշտ դեմքին, աշխույժ ու եռանդուն, միշտ մարտական քայլվածքով ու չհոգնող մարդ էր նա։
Հագնում էր գալիֆե շալվար, սապոգներ, քայլում էր ուղղահայաց դիրքով, հպարտ, կարծում էինք, թե նա հրամանի տակ է քայլում, երիտասարդ ժամանակ կրում էր շարֆ, շատ վարպետ ու գեղեցիկ պարել ու երգել գիտեր, ուներ չափազանց խրոխտ ու դուրալի ձայն, ոչ մի ուրախություն չէր լինի, որ նա իր երգով ու պարով աչքի չընկներ։
Նրա սիրած երգերից էին «Հեյ ջան սարեր», «Աղջիկ բախտավոր», «Հոպ մերդ մեռնի», «Այս աշխարհիս երեսումը անդարդ մարդ չկա» և այլն։
Նա մասնակից լինելով երկու համաշխարհային պատերազմի, շատ բան էր է լսել և տեսել, դարձել էր իսկական ու ցմահ մարտիկ։
Նա առանց բարևի և որպիսությունը հարցնելու հանդիպած բարեկամին չէր անցնի։
Ենոքն առաջին մարդկանցից էր, որ ողջունեց սովետական իշխանության մուտքը մեր շրջանն ու գյուղը, ռուս ժողովրդի մեծ օգնությունը։
Նա առաջինը մտավ կոլտնտեսության մեջ և մեծ կազմակերպչական աշխատանք կատարեց գյուղում այդ ուղղությամբ և պայքարեց հակառակորդների դեմ։
Նա զենքը ձեռքին մասնակցել է նաև 1930թ․ շրջանում ծագած ապստամբությունը ջախջախելու համար, որ կազմակերպել էին կուլակներն ու դասակարգային թշնամիները։ Նա կուսակցության անդամ չի եղել, բայց խիստ համակրել ու օգնել է նրան բոլոր հարցերում, նա իսկական բոլշևիկ էր։
Վայելում էր հասարակության հեղինակությունը։
Նա ունեցել է հետևյալ զավակները՝ Հասմիկը, Էմիկը, Սվետիկը, Ռոբերթը, Քնարիկը, Արմիկը և Գրիգորը։
Գրիգորը երկու տարեկանում մահացել է, ողորմի նրան, հիշենք միշտ։
Օջախի ծուխը միակ շարունակող Ռոբերթը ութերորդ դասարանը հասած տարում ծանր հիվանդացավ մեզափամփուշտից և դժբախտաբար մահացավ, սգի մեջ թողնելով իր ծնողներին մինչև իրենց մահը։
Ենոքի կինը՝ Նինան գրագետ էր, տնտեսվար, երիտասարդ ժամանակ ամուսնու հետ լավ կյանք էր անցկացրել, բայց վերջում շատ մղկիթ տեսավ, նրանց կյանքը խավար դարձավ 1958թ․ միակ արու զավակ Ռոբերթի կորստյան պատճառով։
Նրանից հետո որպես ժառանգող իր օջախին հոգևորդի վերցրեց իր աղջիկ Էմմայի տղա Վանիկին։
Էմման ամուսնացած է Ղրղի գյուղացի Արշալույս Դումանյանի հետ, Հասմիկը՝ Այգեձորի Ղալեչունց Պապի տղա Ալեքսանի հետ, Քնարիկը՝ երևանցի Մխիկյան Համլետի հետ, Արմիկը Մխչյանցի Սերյոժաի հետ, Սվետիկը Կիրովաբադցի Արամայիս Հարությունյանի հետ, բոլորն էլ ունեն երկսեռ զավակներ, որոնցից մխիթարվում էին Ենոքն ու Նինան։
Պետք է խոստովանել, Ենոքի աղջիկներն ու փեսաները շատ հոգատար էին և Ենոք ամուն ու Նինային և ծառայում են և՛ որպես աղջիկներ, և՛ որպես տղաներ։
Ենոքն ու Նինան թաղված են գյուղի վերին (արևելյան) գերեզմանատանը՝ իրենց վաղամեռ զավակների կողքին, որոնց վրա զավակների և փեսաների կողմից տապանաքար է դրված, վրան գրված է․
ԵՆՈՔ 1899-1971
ՌՈԲԵՐԹ 1940-1958
ՆԻՆԱ 1908-1979
ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐ
Որդիներից