Ծնվել է Շամշադին գավառի Ղալալու (այժմ Այգեձոր) գյուղում՝ Անտառապահի ընտանիքում, ամուսնացած էր Ասրունց Գրիգորի աղջիկ Շամամ Քարտաշյանի հետ։
Ունեցել է 5 աղջիկ և 1 տղա Գրիգոր անունով, որը 8 տարեկան հասակում վախճանվել է։
Նրան բուժման համար տարել են Կիրովաբադ, բայց բախտը սև է գրված եղել, նա այնտեղ մահացել է, որի դին Ենոք ամու շատ հմուտ ջանքերով տեղափոխվել է և հողին հանձնվել իր ծննդավայրում, ողորմի նրան, միշտ հիշեք բոլորդ։
Աղջիկներից Իսկուհին, որ ամուսնացած էր ծռնվերանց Բաբաքյոխվյան Հովսեփի տղա միլիցիոներ Աբելի հետ, զոհ դարձավ նրա ատրճանակի գնդակին, բայց ունի երկու աղջիկ, որոնցից մեկը՝ Ջուլիետտան, հանրապետությունում և նրանից դուրս հայտնի դերասանուհի է։
Ունեն զավակներ։ Վարդուհին ամուսնացավ Մրզանց Եղի տղա Նիկալի հետ, ունեցավ մի աղջիկ Վալեն անունով, բայց ամուսինը զոհվեց հայրենական պատերազմում, որից հետո Վարդուհին ամուսնացավ Չինարի գյուղացի Ալեքսան Սարգսի Մակառյանի հետ, ունի զավակներ։
Ելենան ամուսնացած է Ղրղի գյուղացի ուսուցիչ՝ Սարգիս Վարդանյանի հետ, Հերիքը՝ Այգեձորցի ուսուցիչ՝ Աշոտ Եսայանի հետ, Ռոզան՝ Ղարսայան Իսակի տղա մալյար Վոլոդյաի հետ, բոլորն էլ ունեն զավակներ։
Լևոն ամին ի ծնե ապրել է գյուղում, համեստ և վերին աստիճանի անշառ, իր հալալ աշխատանքով ապրող մի անձնավորություն էր, պատանի և երիտասարդ ժամանակ եղել է անասնապահ՝ իր տնտեսության մեջ, հով ու մով սարերում և բինաներում։
Եղբայրներից բաժանվելուց հետո եղել է հողագործ, նրա թև ու թիկունքը եղել է ճարպիկ ու աշխատասեր կինը։
Լևոնը գրագետ չի եղել և ոչ էլ որևէ կուսակցության անդամ։ Ուներ ալարկոտ բնավորություն։
Մի անգամ «Լղոց» կոչվող հանդամասում մեր Սմբաթ ամին փայտ բերելու ժամանակ հանկարծ ընկնում է գերանի տակ և վիրավորվում, այդ պահին Սմբաթի տղա Նորիկը վազում է հայտնում Լևոն ամուն, որ օգնության հասնի, նա շատ հանգիստ պատասխանում է․ «Էս շոգին ո՞վ հնար ունի էնտեղ հասնելու, եկողը չեմ»։
Ինչպես նշեցի, սա տղա զավակից զրկվել էր, բայց սրա աղջիկները շատ լավն ու նամուսով էին և այնպես թիկունք եղան, որ նա երբեք չզգաց, որ ինքը տղա չունի, նրանք եղան և՛ աղջիկներ, և՛ տղաներ՝ օրինակ հանդիսանալով նաև ուրիշներին։
Լևոնը և Շամամը իրենց ծերության հասակում օջախի ծուխը ծխելու համար իրենց ավագ դուստր Վարդուհուց ծնված Սամվել անունով տղային որդեգրեցին իրենց և մխիթարվեցին նրանով ևս ու տեսան նրա հասրանիքն ու նրանից (Ծովիկից ու Սամվելից) ծնված զավակին, բայց Լևոնը այս վերջինից կարոտ բաժանվեց լույս աշխարհից։
Սամվելն արդարեցրեց նրանց իղձերը և լավ ժառանգ հանդիսացավ օջախին։
Լևոնը թաղված է գյուղի արևելյան լանջի գերեզմանոցում՝ իր ծնողների մոտ, որի տապանաքարի վրա գրված է․
ԼԵՎՈՆ 1888- ՇԱՄԱՄ ԳՐԻԳՈՐԻ
ԳՐԻԳՈՐԻ -1976թթ․ 1901-1986թթ
ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐ
Իր տղայից