1907-1947թթ․ Շամշադինի շրջանի Ղալալու (Այգեձոր) գյուղում է ծնվել, մեծացել ու վախճանվել։
Ամուսնացած էր Ասրունց Գրիգորի աղջիկ Արևիկի հետ, ունի մեկ տղա՝ Ալբերդ անունով և երկու աղջիկ Ամալյա և Լենա անուններով, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երկսեռ զավակներ։ Ամալյան ամուսնաց էր Համազի քրոջ տղայի հետ՝ Բաշքյանդ գյուղում, իսկ Լենան՝ Չինարիում։
Համազն իր պատանեկությունն անց է կացրել մեր գեղատեսիլ սարերում ու բինաներում, իր հորեղբայրների ու ազգականների տղաների հետ միասին։
Հետո ստացել է տարրական կրթություն, եղել է կոմերիտմիության շարքերում, գյուղի ակտիվ երիտասարդներից լավագույնն էր, ճարպիկ գործունյա տղա էր, սովորել էր նաև հյուսնություն, նրա մոտ և վարպետ ընկերն էր ծուկունց (Ապրեսանց) Սանթուրը։
Մշակություն է արել նաև Շամքորում ու Գյանջայում (Կիրովաբադում) 1938-39թթ․։
Նա իր սրտում մի սիրային գաղտնիք ուներ կատարելու, բայց չստացվեց առանձին հանգամանքների ձախողումով։
Նա ծառայել է բանակում, իսկ Հայրենական պատերազմի սկսվելուց հետո մեկնել է ռազմաճակատ, մասնակցել մի շարք ճակատամարտերի, վիրավորվել է, դրա հետ էլ հիվանդացել և վերադարձել գյուղ, բայց վերքերը խորն են եղել, ապրուստի պայմաններն էլ ծանր, որի պատճառով նա մահացել է 1947թ․։
Հիվանդ ժամանակ նա գյուղը թողեց և գնաց իր սիրած Մեծ գոմեր բինան, որոշ ժամանակ անցկացրեց այնտեղ, որ բուժվի (հիվանդացել էր թոքերի բորբոքումով), բայց չստացվեց։
Նա չտեսավ սկսված երկարատև խաղաղությունը, կարոտ գնաց անդառնալի ուղիով, որը թողնելով մանկահաս զավակներին ու կնոջը։
Նա կուսակցության անդամ չէր, բայց իսկական բոլշևիկ ու ազնիվ քաղաքացի էր, հայրենասեր ու նվիրված անձ։
Նա լավ քեֆ անել ու լավ պարել գիտեր, շատ էր սիրում կարտ խաղալ։
Հանգուցյալ Իվան ամու հետ միշտ խաղում էր անասնապահ ընկերների հոգու հետ, կատակներ անում։
Մի անգամ նա, Սամվելը և Իվան ամին Վայիթ բինայում Միզունց ցուլի պոչը ածիլով թրաշում են, որ անշնորհք դառնա մեր ազգի նախիրի մեջ գտնվող ցուլի մոտ, որ իրենք միշտ պարծենում էին նրանով, Միզունց անասնապահ Անդրանիկին պառկեցնում էին ու փորին քար կամ փտած կոճղեր դնում, վերջում էլ բերանի մեջ թքում, կատակ անում, բայց այդ բոլորից հետո էլ Անդրանիկը չէր գժտվում, այլ սիրում էր այդ կատակչի տղաներին։
Համազ ամին յառի ծխող էր, որը ավելի արագացրեց նրա մահը, դրա հետ էլ մեզ ասում էր երբեք չծխեք, ծխելը մահ է ստեղծում մարդու համար։ Նրա հասակը միջին չափ ուներ, բարետես էր, միշտ ծիծաղը շուրթերին, հագնվում էր կոկիկ, որսասեր էր, ուներ հրացան իրենից անբաժան, աշխատասեր, հյուրասեր մարդ էր, հաճախ էր լինում մակառբաշչի և լավ քեֆ էր անում, ընկերասեր էր։
Նրա մահից տասը տարի հետո կինը ամուսնացավ Կոլյա Համբարձումի Բաբայանի հետ՝ նրան բերելով իր տուն (տնփեսա ձևով), որից ունեցավ մի տղա, անունն էլ Ալեքսան։
Կոլյան էլ լավ համակերպվեց այդ ընտանիքում և վառ պահեց այն ինչ ժառանգեց այդտեղ։
Նա շատ համեստ ու բարի ազգակից դարձավ Սավրունց, պահպանելով լավ հարաբերություններ և լավ խնամեց Համազի զավակներին՝ նրանց չբաժանելով իր իսկ միակ զավակ Ալեքսան տղայից։
Համազի դին հանգչում է գյուղի վերին գերեզմանատանը, որի վրա շիրիմաքար են կանգնեցրել իր տղա Ալբերտն ու կին Արևիկը։
Շիրիմաքարի վրա գրված է հետևյալ (բանաստեղծական ոճով տեքստը, գրել եմ անձամբ ես՝ Արտակ Գրիգորյանս)․
ՀԱՄԱԶ ԱԼԵՔՍԱՆԻ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1907-1947
Պատերազմի վերքից խոցված, տուն դարձա,
Ցավս խորն էր, իր բուժումը զուր անցավ,
Կարոտ թողի զավակ և կնոջս որբացած
Ինձնից հետո Ալբերտ բալիս հույս թողած։
Արձանը սիրով կանգնեցրեց որդի
Ալբերտը