Ծնվել է 1934թ. նոյեմբերի 14-ին Այգեձոր գյուղում: Ավարտել է տեղի 7-ամյա և հետո Արծվաբերդի 10-ամյա միջնակարգ դպրոցը:
1953թ. զորակոչվել է սովետական բանակ, եղել է վաշտի ավագ, մասնակցել է Բուդապեշտի ազատագրմանը:
Յոթ տարեկան էր, երբ 1941թ. հիվանդ հորը հունվարի 1-ին ուրիշի փոխարեն (գուղի ղեկավարներից մեկի) տանում են պատերազմ, որտեղ և 1943 թ. հունվարի 29-ին մահանում է բռոնխների հազվագյուտ հիվանդությունից: Խոստա քաղաքի գոսպիտալում, որբ թողնելով չորս անչափահաս երեխաներին:
Հայրս՝ Ժորան, չորս եղբայրների միակ տղա ժառանգն էր, մինչև Սամվելի և Վանիկի ծնվելը։ Մինչ այդ չորս եղբայրներից ծնված էին 14 աղջիկ:
Հայրս վերին աստիճանի աշխատասեր էր, թվում էր թէ աշխատանից չի հոգնոմ։
Դեռ 17 տարեկանում(քույրերի հետ), երբ հայրական տունը Սավրունց թաղամասից տեղափոխում է դպրոցի թաղամասը, որտեղ հայրական այգիներն էին, նա կառուցում է փոքրիկ տնակ(մեկ հարկանի երկու սենյակներից բաղկացած),տեղափոխում է մորն ու երեք քույրերին և մեկնում է ծառայության:
Շատ ծանր ու դժվարին մանկություն է ունեցել Ժորան։
Սովետական (Խորհրդային բանակից) վերադառնալուց հետո 1956թ. ընդունվում է Ստեփանավանի Քալանթարի անվան զոովետ-անասնաբուժական տեխնիկումի անասնաբուժական բաժինը և 1960 թվականին ավարտել է գերազանցությամբ հիշյալ բաժանմունքի ամբողջ դասընթացը:
1963թ.ընդունվել է Երևանի Անասնաբուժական-Անասնաբուժական ինստիտուտը և 1970թ. ավարտել է հիշյալ ինստիտուտի լրիվ դասընթացը և ստացել անասնաբուժի որակավորում:
Ստեփանավանում սովորելու ժամանակ ծանոթանում է ապագա կնոջ հետ՝ Կիրովաբադ քաղաքի բնակիչ Ֆիրուզա Առուստամյանի հետ և տեխնիկումը ավարտելուց հետո ամուսնանում են , և գալիս Այգեձոր գյուղ:
Մայրս՝ Փիրուզա Բոգդանի Առուստամյանը ծնվել է 1940թ. հունվարի 14-ին: Ավարտել է Ստեփանավանի բուժքույրական տեխնիկումը և ամբողջ կյանքը աշխատել է Այգեձոր գյուղի հիվանդանոցում որպես թաղային բուժքույր:
Երկու տղա ունեին ծնողներս, երբ հայրս ընդունվում է ինստիտուտի հեռակա բաժանմունքը:
Հայրս կառուցել է երկհարկանի, քարեպատ, լուսավոր գեղեցիկ տուն: Շատ ազգասեր էր, քեֆեր էր կազմակերպում և հավաքում ողջ մեր ազգը: Խաղասեր և շատ բարի մարդ էր հայրս, հիանում էր իր ազգի տղանների հաջողություններով: Շատ էր սիրում քույրերին և նրանց երեխաններին։
Լավ քեֆ անել գիտեր և լավ թամադա էր:
1961-80թթ. եղել է գյուղի անասնաբույժը:
1980թ. հայրս մեր գյուղի մի քանի բնակիչների հետ գնում են անտառ՝ սինդրուկ քաղելու, երկու թուրք են մոտենում, անհայտ պատճառներով վիճաբանություն է սկսվում և վերածվում կռվի:
Ժորան մեծ ուժի տեր էր, այդ թուրք-սրիկաները տեսնելով, որ չեն կարողանում դիմադրել հորս, դանակով հարվածում են ստամոքսի ուղղությամբ և փախչում դեպքի վայրից: Շտապ Հասցնում են Բերդ քաղաքի հիվանդանոց և վեց ժամ տևած վիրահատությունից հետո, փրկում են հորս կյանքը: Ինչքան գիտեմ բժիշգ Զարգարյանը: Խորին շնորհակալ ենք սերունդով:
1981թ. Ժորան ընտրվում է Այգեձոր գյուղի գյուղական սովետի նախագահ և աշխատում մինչև 1991թ.: 1991-1993թթ. աշխատել է Այգեձորի պարտիական կոմիտեի քարտուղար (վերջին, որովհետև Խորհրդային-Սոցիալիստական պետությունը վերացավ) և անցավ կենսաթոշակի:
Գյուղի բարգավաճման համար շատ մեծ գործեր է արել: Հայրս շատ սիրում էր բնությունն ու բուսականությունը, գյուղի կենտրոնի գյուղապետարանի գեղեցիկ այգին, հորս և այն ժամանակվա գյուղական սովետի կազմի ձեռքեով ստեղծածն է:
Առաջինն էր, որ Ռուսաստանի եղբայրական գերեզմանոցից հող բերեց և հողարկավորեց հորը(մոր մոտ)։
Ներկա գտնվածները պատմում են, որ երբ Ժորան հոր հողը բերել էր գյուղ, այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Մուխի պապը հենց նոր էր մահացել և մեծ սգո սեղան էր պատրաստել: Այդ սուրբ գործը շատերի համար դարձավ օրինակելի:
Հայրս եղել է շատ կապված մոր հետ, մինչև 7 տարեկանը կուրծք է կերել: Շատ էր սիրում մորը և քույրերին. այդպիսի համերաշխ և սիրով միմյանց հանդեպ ընտանիք ես էլ չեմ հանդիպել: Ժորան մահացավ 64 տարեկան հասակում, հանկարծակի ինֆարկտից գիշերը քնի մեջ, 1999թ. հունվարի 31-ին:
Մայրս — Փիրուզա Բոգդանի Առուստամյանը, ծնվել է 1940թ. հունվարի 14-ին քաղաք Կիրովաբադում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ավարտել է Ստեփանավանի բուժքույրական տեխնիկումը:
Հիշատակ Ոսկիից
Ժորիկ ամի և դու Փիրուզ
Աչքներդ լույս
Երկրորդ հաս եք դուք տուն բերում
Հինգերորդն էլ թող դուք բերեք
Ու թոռներով շրջապատվեք
Մուխի ամի կիսատ տունը
Վերականգնեք ու շենացնեք
Մայրս քաղաքում ծնված և մեծացած մարդ, շատ դժվար է ընտելացել գյուղի պայմաններին, բայց ընթացքում ամբողջ հոգով սիրել է մեր ազգը և գյուղի բնակիչներին: Մինչև հիմա բարի խոսքերով են հիշուն մորս թե որպես բուժքույրի և թե բարձր որակի բարի անձնավորության։
Շատ էր սիրում Սավրունց ազգը, ոչ մեկին թույլ չէր տա իրեն մոտ Սավրունց մասին վատ բան խոսեն: Ողջ ազգն էլ իրեն էր սիրում, մեծից փոքր Փիրուզ-մամա էին ասում:
Արտուրի մահը շատ ծանր հարված եղավ մեր ընտանիքին, իսկ մայրս էլ չկարողացավ ապաքինվել և կյանքի վերջին տարիներին անկողնային էր, տառապում է շաքարային հիվանդությամբ: Մայրս մահացավ 2014թ. հունվարի 27-ին առավոտյան 10:25:
Ունեն հինգ տղա՝ Միխայելը, Լևոնը, Արթուրը, Ենոքը (Գենո) և Արարատը: