Ծնվել է 1927թ. հունիսին, Այգեձորում: Ավարտել է տեղի տասնամյա միջնակարգ դպրոցը: 1950թ. փետրվարի 10-ին ամուսնացել է Ռիմա Գրիգորյանի հետ (1929թ. հունիսին 23-ի ծն.)՝ 1955թ. ավարտել է Երևանի էներգետիկայի տեխնիկումը:
Սկսել է աշխատել Բերդում որպես ավագ էլեկտրիկ-բրիգադիր: 1962թ. տեղափոխվել է Այգեձոր հերթապահ էլեկտրիկի պաշտոնում: Հետագայում Արծվաբերդի և Այգեձորի ջրհանկայաններում աշխատել է որպես ինժեներ: Իրենից հետո թողել է շատ ազգասեր որդուն՝ Վահրամին:
Ռիմա հարսը 20 տարի աշխատել է արտելում որպես դերձակ և դրան զուգահեռ աշխատել է կոլխոզում:
Նա չի խնայել իր առողջությունը Վահրամի համար, օր ու գիշեր աշխատել է որպեսզի իր որդին ոչ մի բանով հետ չմնա ուրիշներից: Տվել է շատ ճիշտ դաստիարակությունը և մի վայրկյան անգամ չի կտրել կապը Սավրունց տոհմի հետ:
1973թ. սեպտեմբերի 3-ին Էդիկ ամին հանկարծակի հիվանդանում է և մահանում։ Տիկին Ռիման մահացել է 200?թ. և հուղարկավորված է ամուսնու մոտ:
Ողորմի իրենց թող հանգիստ ննջեն , իրենց և իրեն տան պատիվը պահողներ կան