Ծնվել է 1935թ. օգոստոսի 29-ին Այգեձոր (Ղուլալի) գյուղում: Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ստացել է միջին մասնագիտական կրթություն: 1962թ. ամուսնացել է Ադամովա Մանյա (Մարո) (Ադամովա Գեորգիի աղջկա հետ):
Ունեն երեք երեխա՝ Արկադին, Գագիկը (Գագո) և Քնարիկը:
Սուրիկ ամին, ոնց որ բոլոր այդ սերունդի անդամները ունեցել են ծանր, բայց քաղցր հիշողություններով լի մանկություն:
1953-55 թվերին ծառայել է Խորհրդային բանակում: Երկար տարիներ վարորդ է աշխատել Աբովյան և Երևան քաղաքներում:
Կնոջ՝ տիկին Մարոյի հետ բնակարան են ստացել Աբովյան քաղաքում, շատ ամուր ընտանիք են ստեղծել, երեխաներին որակյալ կրթություն և դաստիարակություն տվել:
Երեխեները բոլորն էլ բարեհաջող ընտանիքավորված են և բնակվում են Կրասնոդար քաղաքում:
Սուրիկ ամին, իր հոր և պապի նման զենք էր սիրում, շատ էր սիրում իր ծննդավայրը և բնությունը, սիրում էր Այգեձորի անտառներում ընկերների հետ որսի գնալ, կամ Ախնջա գետում ձուկ բռնել:
Ծեր մորը և որբ թողած եղբոր երեխաներին ավագ եղբոր՝ Բաբկենի հետ, շատ լավ են պահել, գրեթե ամեն շաբաթ կամ կիրակի հերթով տեսության էին գալիս գյուղ, իրենց հետ բերելով համեղ ուտեստներ:
1970թ. եղբայրը Հրանտը կնոջ հետ ավտովթարից զոհվեցին, որբ թողնելով անչափահաս չորս երեխաներին:
Չորսն էլ աղջիկներ էին՝ Ասյան, Ларисан,Գեղեցիկը և Կարինեն: Սուրիկը և Բաբկենը իրենց վրա վերցրեցին եղբոր ընտանիքի հոգսերը և մինչև իրենց կյանքի վերջ կապի մեջ են եղել բոլորի հետ:
20-րդ դարի 90-ական թվականներին մի փորձանք պատահեց Սուրիկ ամու հետ: Հարևանին իր տեղը դնելու բոլոր փորձերը անարդյունավետ անցնելուց հետո, հարևանի հայհոյանքից և հետո էլ զենքով հարձակվելուց հետո, ստիպված եղավ դիմել ինքնապաշտպանության , երկրորդ փամփուշտից հանգստացնելու համար (առաջին փամփուշտը օդ էր կրակել) դիպուկ կրակով վնասել էր այդ անձի քիթը:
Նա այդ վնասվածքով դիմում է ոստիկանություն և այդ դիմումի հիման վրա գործ են հարուցում, հետո էլ որոնման հրաման են հրահանգում: Մեր ազգի տղաները գիշերը սարերով գյուղից հանում են և ուղարկում Երևան, հետո էլ Սուրիկ ամին մեկնում Կրասնոդար երեխաների մոտ:
Հազար ողորմի Սուրիկ ամուն և տիկին Մարոյին(Մանյա) ,հողարկավորված են Կրասնոդար քաղաքի կենտրոնական գերեզմանոցի ընտանեկան հողամասում: Զավակները ամեն օր թարմ ծաղիկներ են դնում ծնողների շիրիմների վրա: