Ծնվել է 1915 թ. նոյեմբերի 7-ին Ղուլալիում- (Այգեձոր): Վեց տարեկան հասակում հայրը մահացել է, և մի քանի
ամսից մայրը վերցնում է իրեն և իր եղբորը՝ Վարդանին և տանում Ադրբեջան:
Այնտեղ մի այլ ժամանակ մնալուց հետո
մերը թողնում է քնած Մամիկոնին և իր հետ վերցնելով մյուս որդուն, թողնում գնում է Ադրբեջանի՝ Բադե գյուղում
բնակություն է հաստատում:
Երկու տարի անց մանուկը թուրքերի արանքում մնալուց հետո հորեղբայրները լսում են այդ
մասին և անհապաղ մեկնում են Ադրբեջան՝ իրենց եղբոր որդուն որոնելու: Գնում են որոնելու՝ Մեխակ ամին, Սումբաթ
ամին, Իսակ ամին և Համազ ամին:
Երկար փնտրելուց հետո գտնում են փոքրիկ Մամիկոնին, մի թուրքի ոչխարներն էր
պահում և ոչխարների հետ գոմում քնում: Բերում են գյուղ և որոշում, որ Սումբաթ ամու տանը պիտի մնա: Երկու տարի
մնում է այնտեղ և դասի գնում, քանի որ այն ժամանակ դպրոցը Սումբաթ ամու տանն էր:
Գնում է Բադե իր մոր մոտ և
այնտեղ էլ է մնում երկու տարի հետո վերադառնում է Այգեձոր իր ախպեր Հայկազի հետ է մնում: Վարդանը
պատերազմում զոհվել է:
Մամիկոնը մեկնել է ֆրոնտ պատերազմի հենց առաջին օրերից, ճակատագրի բերումով իրեն հետ էր ծառայում նաև իր
եղբայր Հայկազը և Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ) մահացու վիրավորվում է, իսկ իր եղբայր Հայկազը իմանալով թե
Մամիկոնը մահացել է հողով ծածկել է և շարունակել կռվելը մինչև, որ ինքն էլ է վիրավորվել և տեղափոխվել գոսպիտալ
Թբիլիսի քաղաքում:
Թբիլիսիում մի քիչ ապաքինվելուց հետո խաբար է ուղարկում իր կնոջը, որ իբր թե հարազատ եղբորը
սեփական ձեռով թաղելէ, բայց պետք է այնպես անել, որ Մաթոն չիմանա (Մամիկոնը ամուսնացած էր Մաքթաղ
Մակինյանի հետ), թե չէ կամուսնանա:
Իննը տեղից վիրավորված Մամիկոնը ուշքի է գալիս և լսում նեմեցների
խոսակցությունը: Տեսնում է գերմանացի զինվորականներին, մեկ էլ տեսնում է, որ ինքը փոսում է զոհված զինվորների
հետո: Էլի է կորցնում գիտակցություն, որն էլ փրկում է նրա կյանքը: Թե ինչքան է գիտակցությունը կորցրած մնում, ինքն
էլ չի իմանում:
Մեկ էլ ուշքի է գալիս և լսում է կուկուի ձայնը (իր հիշելով մայիսի 25-ն էր): Հետո պատմում է, որ
սովետական զինվորները հարձակվում են, իսկ գերմանացիները փախնում են, երբ որ սովետական բանակը քիփ մոտենում
է:
Մի կերպ ձեռքը բարձրացրել է, որ իրեն նկատեն, այլ կերպ չէր կարող. ձայնը դուրս չէր գալիս: Նրան նկատում են և
շտապ տեղափոխում Լենինգրադի գոսպիտալ, իսկ մի քանի օր անց տեղափոխում են Կազան, որտեղ շարունակում է
բուժումը մոտ 4 ամիս:
1942թ. վերջին գալիս է մոր մոտ Բադե և մի քանի օրից գնում է Այգեձոր և այնտեղ լսում իր
մահվան պատմությունը և այն, որ Հայկազը Թբիլիսիում պարկած է:
Մեկնում է Թբիլիսի և 45 օրով եղբորը բերում է
գյուղում, հետո երկարացնում են 6 ամսով, իսկ ավելի ուշ էլ հետ չի դառնում:
Ամբողջ կյանքը աշխատել է որպես անասնապահ, մոտ հինգ տարի խոշոր եղջերավոր անասուններ է պահել, 12 տարի
ձիապան է եղել, 17 տարի խոզաբույծ է եղել:
Ամուսնացել է 1937թ. Մաքթաղ Մակինյանի հետ: Ունեցել են ութ զավակ՝ Սիրանուշը (5 տարեկան հասակում մահացել
է), Ռազմիկը՝ ծնված 1944թ., 14 տարեկանում զոհվել է:
Վալինան՝ ծնված 1950թ. մահացել է 1968թ.:
Ռեմիկը ծնվել է 1947թ. ամուսնացած է, ունի երեխաներ և թոռներ Ռեմիկը վախճանվել է 2005թ.,
Դավիթը, Սաքոն, Սամվելը և Մանվելը:
Մամիկոն ամին մահացել է 1993թ. մայիսի 12-ին, հուղարկավորված է Այգեձորում:
Մաթո հարսը ծնվել է 1922թ. մարտի 13-ին: 2008թ. դրությամբ՝ մեր ազգի ամենամեծ հարսն էր:
Մեծացնում էր
թոռներին և բարձր պահում Մամիկոնի պատիվը: Մակինյան ( Տեր-Գրիգորյան) Մաքթաղ Սարգիսին մահացել է փետրվարի
25-ին 2008թ.: