Ծնվել է Շամշադին գավառի Ղուլալի (այժմ Այգեձոր) գյուղում՝ անտառապահի ընտանիքում։
Զոհվել է 1943թ․ հունվարի 29-ին հայրենական պատերազմի սևծովյան ռազմաճակատում, որի դին հանգչում է Կրասնոդարի երկրամասի Խոստա կուրորտային փոքր քաղաքի «Սամշիտովայա րոշա» կոչվող գերեզմանոցում՝ եղբայրական գերեզմանի մեջ։
Նրա հիշատակը վառ պահելու համար, նրա այնտեղի գերեզմանից յուր որդի Ժորայի միջոցով մի բուռ հող է բերել հանգուցյալի ծննդավայր Այգեձոր գյուղ։
Տոհմական գերեզմանում հատուկ ամանով այն թաղված է, հողը խառնված հայրենի հողին և վրան դրված է մի համեստ տապանաքար, նրա և կնոջ՝ Գոհարի հիշատակը հավերժացնելու պատվին, որի վրա գրված է․
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳԻ 1905-1972թթ։ ՄԻԽԱՅԵԼ ԳՐԻԳՈՐԻ
1895-1943թթ․ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐ․
Հիշատակ ԺՈՐԱՅԻՑ
Միխայելն ամուսնացած էր Աբրահամանց Գևորգի աղջիկ Գոհարի հետ, ունի երեք աղջիկ՝ Սիրանուշ, Թամամ, Աղավնիկ անուններով և մեկ տղա՝ Ժորա անունով։
Սիրանուշն ամուսնացած է (Բարսեղանց) Մարտիրոսյան Պատվականի հետ, Թամամը՝ Չանգլունց Մանվելի հետ, Աղավնիկը՝ Բաբայան Շահումի հետ, բոլորն էլ ունեն երկսեռ զավակներ։ Ժորան ամուսնացած է Կիրովաբադցի Փիրուզա Առուստամյանի հետ, ունեն 5 առույգ տղաներ։
Միխայելը իր կյանքն անց է կացրել գյուղում, մասամբ էլ ուրիշ տեղ բնակություն է արել։
Եղել է կիսագրագետ անձ, բայց շատ բարեհոգի ու ժողովրդական։
1920թթ աշխատել է որպես բանվորագյուղացիական միլիցիոներ և մեծ օգնություն է ցույց տվել հեղափոխական նվաճումների ամրապնդմանն ու նրա անվտանգության պահպանության գործին՝ գյուղում։
Եղել է ակտիվ և նվիրված, հայրենասեր, ազգասեր, բարեկամասեր անձնավորություն, մեծ հավատով լի դեպի ապագան։
Զբաղվել է հողագործությամբ, անասնապահ է եղել երիտասարդ հասակում, սիրել է սարն ու հանդը, հայրենի հողն ու ջուրը, բինաներն ու մեր գեղեցիկ բնաշխարհը։
Չարքաշ կյանք է վարել, եղել է իր հալալ քրտնքի ու աշխատանքի տերը, ոչ մի կուսակցության անդամ չի եղել, բայց եղել է երկրպագու Սովետական կարգերին։
Նա հարևանասեր ու ընկերասեր մարդ էր, հավատարիմ բոլորի նկատմամբ։
Հասակը միջին չափի էր, արագախոս էր ու բարետես։
Եղբայրներից բաժանվելուց հետո բնակվում էր Սավրունց տոհմական տնաշարքում՝ իրեն բաժին տանը։
Իսկ երբ մեծացավ Ժորան, այնտեղից տեղափոխվեց, իրենց Միջին թաղի այգու մեջ երկհարկանի տուն կառուցեց և բնակվեց այնտեղ։
Միխայելը Հայրենական պատերազմ մեկնեց 1941թ․, կռվեց անարգ գերմանական Ֆաշիստների դեմ և զոհվեց հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի ու իր սերունդների, բայց հաղթանակը չտեսավ, կարոտ մնաց իր թողած մանկահաս զավակներին, կնոջն ու հատկապես միակ ժառանգական հույս Ժորային։
Սակայն մեծ նամուսով նրա կին Գոհարը ամենադժվարին պայմաններում պահեց զավակներին ու հասցրեց իրենց նպատակին։
ՈՂՈՐՄԻ ասենք մեր լավագույն տոհմազավակ Մուխի (Միխայել) ամուն և միշտ հիշենք ու վառ պահենք նրա պայծառ հիշատակը, նույնը նաև Գոհար հարսին։ ( Ա. Կ.Տեր Գրիգորյան):
Ես՛ Գենո(Ենոք) Տ.Գրիգորյանս իմ կնոջ՝ Քրիստինեի և երեք վորդիններիս՝ Արսենի, Արտյոմի և Ազնաուրի հետ 2016թ. մեքենայով մեկնեցինք ք.Խոստա, այնտեղ է բնակվում իմ հորաքրոջս՝ Աղավնիկի ավագ տղան՝ Գագիկը։
Երբ հուրընկալեցինք իրեն, շատ էր ուրախացել և մի հարուստ սեղան էր գցել, բայց քանի վոր ես այդ օրվան շատ էի սպասել, խնդրեցի վոր սկզբից մեզ տանի այն գոսպիտալը վորտեղ մահացելեր էր և կողը եղբայրական գերեզմանոցում հողարկավորված է իմ պապ Միխայել Գրիգորի Գրիգորյանը, այդպես էլ արեցինք. երբ վոր մոտեցանք գերեզմանոցին մաշկս փշաքաղվեց, վոնց վոր թէ հարազատ արյուն զգայի, ինձ թված թէ պապս էլ զգած մեր հյուր գնալը։
Մեր զավակների հետ հարգանքի տուրք մատուցեցինք պապիս և իրեն կողքի հողարկավորվածներին։
Հավերժ փառք իրենց։
Հետո մեր Գագոն հրավիրեց մեր (Արտակ ամու)Ռուբիկի տղուն՝ Էդիկին և միյասին լավ քեֆ արեցինք։ Ասեմ վոր Գագոյի 4-ս հարկանի սեփական շենքը գտնվում է Խոստա գետի անմիջապեզ ափին, իսկ մյուս ափին ՝ եղբայրական գերեզմանոցը։
2020թ. տվյալներով Միխայել Տ.Գրիգորյանը և իր կին Գոհարը իրենց տղայից՝ Ժորայից ունեն 5 թոռ, 12 ծոռ և 3 կուռ։ Սիրանուշի, Թամարայի և Աղավնիի սերունդների քանակը հետո կավելացնեմ…