ծնվել է 1890թ․, մահացել է 1950թ․ մայիսի 7-ին Ղուլալի-Այգեձոր գյուղում։
Ամուսնացած էր ՄԱԳԹԱՂ ՍԱՐԳՍԻ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻ (Ղազարանց Սաքոյի աղջկա) հետ։ Ամուսնացել են 1918թ․։
Մագթաղը ծնվել է 1901թ․, մահացել է 1979թ․ հունվարի 24-ին Այգեձորում՝ իր հարկի տակ հիվանդացել է ոչ երկարատև։
Այս զույգը ունեցել է 4 տղա և երեք աղջիկ։
Տղաները՝ Ալեքսանը, Արիսը, Պավլին, վերջինս վախճանվել է 3 տարեկան հասակում (լորիս – մահ․ 7 տար․)։
Աղջիկները՝ Մարուսը, Ալվինը և Զարիկը։
Բոլորն էլ խելոք, տնտեսվար, հեղինակ վայելող անձեր են, ամուսնացած են և ունեն զավակներ։
Զարիկը ամուսնացած է Մովսես գյուղացի, մասնագիտությամբ գյուղատնտես՝ Արարատ Պապյանի հետ, իսկ մյուս երկուսը Այգեձորում են ամուսնացած, Մարուսը Օրդյան Պավելի (Փեդանանց), Ալվինը՝ Նազանյան Ալեքսանի տղա Վանցետի հետ։
Մեխակ ամին եղել է կիսագրագետ, բայց շրջահայաց ու բանիմաց մարդ, ծառայել է ցարական բանակում և ունեցել է «Մլադշի ունտեր օֆիցերի» զինվորական կոչում։
Ծառայելով երեք տարի, մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, ռազմաճակատում վիրավորվել է և բուժվելուց հետո զորացրվել ու տուն է վերադարձել։
Նա մեծ օգնություն է ցույց տվել բոլշևիկներին, հարել է նրանց և ողջունել է Սովետական կարգերի մուտքը մեր շրջան ու գյուղը։
Նա բնավորությամբ եղել է չափազանց բարի, կատակասեր, ընկերասեր, բարեկամասեր։
Նրա օջախի հյուրը անպակաս է եղել, ինքը սիրել է քեֆ ու հարսանիք, ինքը լավ քեֆ անող է եղել, պարող ու երգող, մակառբաշչի, քեֆչի էին ասում նրան։
Փորձել է սազ նվագել սովորել, չի հաջողվել, չնայած գնել էր սազ կոչվող նվագագործիքը։
Անչափ սիրում էր իր ընտանիքը, իր ազգականներին ու ժողովրդին, պարծենում էր իր տոհմի քաջակորով նախնիներով։
Հասակը միջինից բարձր էր, նորմալ կազմվածքով ու սիրուն մարդ էր՝ սպիտակամաշկ։
Կյանքի մեծ մասն անց էր կացրել գյուղում, զբաղվել է հողագործությամբ ու անասնապահությամբ։
Կոլտնտեսության մեջ է մտել առաջին մտնողների հետ միաժամանակ։
Տունը գտնվում է «Հոնուտ տախտի» լանջի ստորին արևմտահայաց լանջին՝ Սավրունց տոհմական բնակավայրում։
Բանակում եղած ժամանակ՝ 1918թ․ մտել է կոմունիստական կուսակցության շարքերը, բայց վիրավորվելուց հետո, երբ նա գտնվում էր Դոնի Ռոստովի գոսպիտալում, սպիտակները ներ են խուժել, ստուգել, թե ով տոմս ունի, որպեսզի նրանց տանեն գնդակահարեն։
Սակայն Մեխակը այն մի կերպ թաքցրել է հիվանդանոցից դուրս, որին հետո չի հաջողվել այն գտնել ու վերցնել իր մոտ և այդպիսով նա դուրս է մնացել կուսակցությունից։
Նա առհասարակ առաջադեմ ու կուլտուրական անձնավորություն էր։
Նրա դին հանգչում է գյուղի կենտրոնի վերին մասի գերեզմանոցում՝ կնոջ հետ միասին։ Տապանաքարի վրա գրված է․
ԱՐՁԱՆԻՍ ՏԱԿ ՄԱՐՈՒՄ Է ՌԱՆՉՊԱՐ ՄԵԽԱԿ ԱԼԵՔՍԱՆԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԾՆ․ 1890Թ․ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ, ՎԱԽՃ․ 1950Թ․
ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ ԱՅԳԵՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ։ Կանգնեցնելով ար-
ձանդ՝ հիշատակդ վառ կպահենք սիրելի հայր, երախտա-
պարտ եմ ձեզ-որդի ԱԼԵՔՍԱՆ
Մյուս կողին գրված է․
Օրերս անցան երազի պես, ես չհասա մուրազիս,
Անգութ մահը կյանքս խլեց, թերի մնաց փափագս,
Կին ու որդիք թողի լալով ու սև հողը գրկեցի․
Բայց ափսոս որ վաղաժամ էր և տխրալի և տրտում,
Գնում եմ խավար աշխարհ, բարի հիշեք Ձեր սրտում։
Կնոջ՝ Մագթաղի տապանաքարի վրա գրված է․
ՄԱԳԹԱՂ ՍԱՐԳՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1900-1979
Որդիներից