Ծնվել է 1962թ. հունվարի 1-ին, Այգեձոր գյուղում: 1979թ. ավարտել է Այգեձորի միջնակարգ դպրոցը: 1979-1982թթ. ավարտել է Երևանի Ավտոճանապարհային տեխնիկումը:
1982-83թթ. ծառայել է Խորհրդային բանակում, Չիտայի մարզում, վերադարձել է ավագ սերժանտի կոչումով: Միաժամանակ Միշայի հետ ծառայել են Լևոնը՝ նրա եղբայրը և հարևան Պավելը Բաբայան:
Ծառայության վերջին ամիսներին ծանոթացել է իր ապագա կնոջ հետ՝ Օլգայի: Օլգայի հայրը զինվորական օֆիցեր էր և գործուղումով աշխատում էր Չիտայում, իսկ Օլգան սովորում էր տեղի Մանկավարժական ինստիտուտում:
Միշան ծառայությունից հետո մի քանի ամիս գոյուղում մնալուց հետո վերադարձել է Չիտա և ընտանիքավորվել Օլգայի հետ: Արդեն Միշայի մեծ զավակը՝ Գեորգին (Ժորան) ծնված էր, երբ գյուղում 1985թ. ծնողները մեծ հարսանիք արեցին:
Միշան երկար տարիներ Չիտայի երկաթուղային համակարգում է աշխատել որպես գլխավոր ինժեներ, հետո այդ շրջանի քաղաքապետի տեղակալ:
Հիմա ունի շինարարական կազմակերպություն:
Միշան ամբողջ Չիտայի մարզի ամենաճանացված և հարգված հայերից մեկն է, անփոխարինելի թամադա է տեղի հայկական օջախներում։ Մեր ազգի հետ սերտ կապի մեջ է, և ամենաակտիվ անդամներից մեկն է։
Միշան և Օլգան ունեն երկու երեխա՝ տղա՝ Գեորգին (Ժորա) և աղջիկ՝ Լուսյան(Լուսինե):
Լուսինեն ամուսնացած է Անդրանիկ Մարտիրոսյանի հետ: Ունեն երկու տղա: Ապրում են Իրկուտսկ քաղաքում: