Ծնվել է 1963թ. մարտի 28-ին Այգեձոր գյուղում:
1980թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
Նույն տարում ընդունվե; է Երևանի Քիմիական տեխնիկումը:
1982-84թթ. եղբոր Միշայի և հարևան Բ.Պավելի հետ ծառայել է Չիտայի մարզի Խորհրդային բանակում: Զորակոչվել է ավագ սերժանտի կոչումով: 1985թ. ավարտել է քիմիական տեխնիկումը:
Ամուսնացած է Աղամյան Լալայի հետ (Աղամյան Վացոյի աղջկա հետ), ունեն երկու տղա՝ Մխիթարը և Գրիգորը:
Լյովան երկար տարիներ աշխատել է Երևանի 5-րդ ավտոբուսի պարկում որպես վարորդ, ունի երկու սենյականոց բնակարան Երևանի 9-րդ մասիվի թաղամասում:
1996թ.-ից բնակվում են Մոսկվա քաղաքում: