Ծնվել է 1967թ. նոյեմբերի 8-ին Աբովյան քաղաքում: Ստացել է միջին մասնագիտական կրթական վկայական: 1985-87թթ, ծառայել է Խորհրդային Բանակում: Ծառայությունից հետո անմիջապես վերադարցել և բնակություն է հաստատել Կրասնոդար քաղաքում: Ամուսնացած է Խուտ Մարիետ (Մարինե) հետ:
Ունեն մեկ աղջիկ Անահիտ անունով: Անահիտը ծնվել է 1993թ. դեկտեմբերի 7-ին Կրասնոդար քաղաքում, ավարտել է Կուբանի Պետական Իրավաբանական Համալսարանը: Շուտով կստանա երկրորդ միջազգային բարձրագույն կրթության վկայականը։
Գագոն կյանքի մեծ մասը բնակվում է Կրասնոդար քաղաքում, մեծ տուն է կառուցել,իսկական հայկական օջախ, բոլոր ավանդույթներով, եթե բախտ վիճակվի հուրընկալեք Գագոյին, դուք կնկատեք «ամառանոց» կոչվող սենյակի սեղանի երկարությունը, ձեզ համար կարծումեմ պարզ կլինի հուրերի քանակը և մեր Մարինեյի միայնակ այդ քանակի հուրերին համեղ ուտեստներ պատրաստելը։
Վայելում է բարձր հարգանք Կրասնոդար քաղաղաքում և Կրասնոդարի մարզում:
Գագոն իր կնոջ հետ՝ իմ երեք տղաների քավորն է (կնքահայրն է): Բացի մեր արյունակացական կապից, ես ու Գագոն մանկությունից ընկերություն ենք անում և պատահական չէ, որ հենց ինքը և իր կինը կարևոր դեր խաղացին իմ ընտանիք կազմելու հարցում:
Մարինեն որոշեց վերցնել իր վրա այդ պատասխանատու գործը և ծանոթացրեց ինձ իմ ապագա կնոջ հետ: Իմ կինը իրեն համարում է և ավաք քույր և մայր:
Կինը՝ Մարինե (Մարիետա) Խուտ ծմվել է 1967թ. օգոստոսի 5-ին Կրասնոդար քաղաքում: Մեր եղբայր Գագոյի կյանքի նվիրված ընկերն է, հիանալի կին և օրինակելի մայր է:
Գագոն հոր նման սիրում է զենքեր, շատ ազգասեր և հայրենասեր է: Կրասնոդար քաղաքոմ իսկական Սավրունց օջախ է ստեղծել: