Ծնվել է 1959թ. սեպտեմբերի 26-ին Այգեձոր գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Երեք տարի ծառայել է Ատոմային Սուզանավում: Ծառայությունից հետո մի քանի տարի հետո աշխատել է Այգեձորի կոլտնտեսությունում(կոլխոզում) որպես օղակի վարիչ, հետո էլ բրիգադիր:
Ամուսնացել է Խարախանյան Սամսոնի աղջկա հետ՝ Ազնիվ Խարախանյանի հետ: Ամուսնանալուց հետո տեղափոխվել են քաղաք Երևան և անցել է աշխատանքի դողերի գործարանում, որպես ցեխի վարիչ, մինչև գործարանի փակվելը:
1988թ.-ից մինչև 1994թ. եղել է ազգային ազատագրման կամավոր ջոկատի ակտիվ անդամ, մասնակցել է Արցախի ազատագրմանը, հարազատ Շամշադինի թեժ մարտերին: Հայրենասեր է, սիրում է իր Սավրունց տոհմը:
Իր Երևանի բնակարանը կարելի է ընդունել որպես մեր ազգի հավաքույթի վայր կամ շտաբ-բնակարան: Բոլորի հետ սերտ կապի մեջ է, մեր ազգի լավ ու վատ առիթների կազմակերպիչն է Երևանում:
Կինը՝ Ազնիվը, ծնվել է 1961թ. սեպտեմբերի 1-ին Այգեձոր գյուղում: Շատ բարի, անշահախնդիր, արդար անձնավորություն է: Չի եղել դեպք, որ մեր ազգի ներկայացուցիչ կամ Այգեձորի բնակիչ ինչ-որ պատճառով գան Չարբախի թաղամաս և չհյուրընկալվեն Վանիկի և Ազնիվի տանը:
Մեր Ազնիվը կամ Ազնիվ մաման, ոնց որ երեխաներն են դիմում իրեն, բոլորիս կողմից սիրված հարս է: Ունեն երկու զավակ: Ենոքը (Գենոն), Ռոբերտը և մեկ աղջիկ- Նինան։