Ամուսնացած է եղել ծռնվերանց Ունանի աղջիկ Ղումաշի հետ։
Ունեցել է վեց տղա և երեք աղջիկ։
Տղաները եղել են ԻՍԱԿԸ, ՄԵԽԱԿԸ, ՊԱՎԼԻՆ (մահացել է 13 տարեկան հասակում), ԱՐՇԱԿԸ, ՀԱՄԱԶԸ, ՍՈՒՐԵՆԸ։
Աղջիկները եղել են ՄԱՅԱՆԸ (մահացել է 3 տարեկան հասակում), ԹԱԳՈՒՀԻՐԸ, ՎԱՐՍԵՆԻԿԸ։
ԹԱԳՈՒՀԻՐԸ ամուսնացած է եղել Կարմիրի շրջանի թթու ջուր գյուղացի Բաղդասար Մելքումյանի հետ, ունի երեք աղջիկ և երկու տղա։
Նա գեղեցիկ կին էր, բարի ու բարեկամասեր, որի կյանքը ժամանակից շուտ ընդհատվեց՝ 1961թ․ վախճանվեց։
Ողորմի նրան։
Ալեքսան պապի Վարսենիկ աղջիկը ամուսնացած էր Ղուլալվեցի Երեմյան Խաչատուրի հետ (Նարիմանի Չատի հետ)։
Ուներ երկու աղջիկ, երեք տղա։
Ալեքսանը եղել է անգրագետ, բայց շատ հմուտ մարդ, գեղեցիկ դեմքով, վայելուչ կազմվածքով, հասակով։
Իր ամբողջ կյանքն անց է կացրել իր ծննդավայր Ղալալու (Այգեձոր) գյուղում, նրա սարերում ու հեքիաթային բինաներում, սառն աղբյուրների ու թավուտ անտառների որսով հարուստ վայրերում։
Նա եղել է հմուտ հողագործ-ռանչպար, ապրել է իր վաստակով, պահել է անասուններ, ման է եկել ձիով, վարել է հողը, մշակել և խաղաղ կյանք անցկացրել։
Նա եղել է հյուրասեր, կատակասեր, քեֆ անող և կազմակերպող։
Նա իր հասակակիցների հարսանիքների մակառների ավագն է եղել (մակառբաշչին), եղել է անշառ ու հանգիստ մարդ, սիրել է ազգ ու բարեկամ, ընտանիք ու հարևան։
Ապրեց ընդամենը 60 տարի, բայց անզգուշության ու բուժման հետամնացության պատճառով նա չփրկվեց վերահաս վախճանից։
Նա մահացավ 1914թ․՝ ոչ ցանկալի նշանավոր տարեթվում՝ Առաջին համաշխարհային պատերազմն սկսված տարում։
Նրա հիվանդությունը սկիզբ էր առել «Մեծ գոմեր» կոչվող մեր բինայում։
Առավոտյան կերել է կաթի թլամա և անասունները մեր Մակիչ ամու հետ տարել արոտի։
Պեխ են կտրել, որ անասուններն ուտեն, քանի որ հնարավոր է եղել, որից հետո նա հոգնած ջուր է խմել, որը խիստ բացասական է ազդել նրա առողջության վրա։
Այնտեղից շտապ տեղափոխել են գյուղ, ապա Բաքու քաղաքը, այնտեղից նորից հետ են բերել գյուղ, որտեղից էլ Թիֆլիս՝ բուժվելու նպատակով, սակայն դրական արդյունքի չեն հասել։
Այդ ամբողջ ժամանակը տևել է մեկ տարի։
Թիֆլիսից անհույս բերել են տուն և նա իր հարկի տակ վախճանվել է։
Նրա դին հողին են հանձնել գյուղի վերին մասի գերեզմանատանը ու վրան դրել մի համեստ տապանաքար, որի վրա գրված է․
ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ ՈՐԴԻ ՌԱՆՇՊԱՐ ԱԼԵՔՍԱՆԻ ՈՐ
ՎԱԽՃԱՆՎԵՑԱՎ 58 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ ՈՂՐՄԻ․
Տապանաքարի և ապրած տարեթիվը երկու տարվա տարբերություն ունեն, ճիշտը այն է, որ նա ապրել է ոչ թե 58տարի, այլ 60 տարի։
Կին ՂՈՒՄԱՇԸ մահացել է 1921թ․ համարյա նույն հասակում՝ խոլերա հիվանդությունից»։
Նա, երբ այցի է գնացել իր տագերոջ տուն (Գոմեր թողամասում) տագերոջ որդի Կարապետին տեսնելու, որը նույն հիվանդությամբ Գոմեր թաղամասում պառկած է եղել ու նա նկատել է նրա մահվան պահը, ինքն էլ է խիստ ներշնչվել, վարակվել ու մինչև երեք օրը վախճանվել։
Հավերժ հիշատակ նրան, ողորմի մաղթենք այդ բարի ու առաքինի մայրիկին, որ շուտ հեռացավ կյանքից։
Սրանք ըստ սերունդի մեր նախնիների այդ վայրը ոտք դնելուց հետո պատկանում են 5-րդ սերունդ։