Ծնվել է 1872թ., վախճանվել՝ 40-50 տարեկան հասակում:
Նրա մասին քիչ տեղեկություն կա, որ զավակ չի ունեցել և թե ինչից է վախճանվել, հայտնի չէ:
Մեր նախնիները հանգուցյալներին հիշատակելիս, նրան էլ են հիշատակել, բայց, որպես անժառանգ, սկզբում նրան են ողորմի ասել. «Խմենք անշատակ (անզավակ) կամ անհիշատակ Հարությունի հիշատակի կենացը»:
Մենք էլ ասենք ողորմի նրան:
Իսկ եթե որևէ մեկը նրա մասին տվյալներ լսի կամ իմանա, թող այս գրքում գրի:
Նա էլ թաղված է եղել գյուղամիջի մեծ գերեզմանոցում, որն ավերված է և տեղը տնկված է հացենու ծառեր՝ իբրև զբոսայգի է ծառայում:
Ըստ մեր պապիի հաղորդածի, նա ազնիվ ու աշխատասեր տղամարդ է եղել:
Սակայն մի որոշ չափով թեթևամիտ: