Ծնվել է մոտ 1812թ. Ղուլալի գյուղում, վախճանվել՝ 1880թ.:
Վարդապետ հոր մահից հետո եղել է գյուղի քահանան, բայց մինչև այդ յոթ տարի որպես քահանա աշխատել է Դիլիջանի շրջանի Պողոսքլիսա՝ այժմ Շամախյան գյուղում, որտեղ նա որպես քահանա բարձր հեղինակության է արժանացել, սակայն լավ է եղել նաև ներքին պահանջների նկատմամբ:
Մինչև 1930-ական թվերը ժողովրդի կողմից հիշատակվում է նրա դրական հատկանիշների մասին և՛ Պողոսքլիսայում, և՛ հայրենի Ղալալու գյուղում:
Նրա անունից էլ կազմավորվել է այժմյան Երեմյանների (Տեր Երեմյանների) ճյուղը, որոնց իր տղա Արսենի անունով երբեմն անվանում են նաև Արսենանց:
Ինքը՝ Երեմիան, ազգանվանվում էր Տեր Գրիգորյան: Պողոսքլիսայից է վերադարձել և ստանձնել գյուղի քահանայի պաշտոնը և աշխատել մինչև մահանալը:
Տր. Երեմիան ունեցել է երեք տղա, նույքան աղջիկ:
Տղաներն են Արսենը, Արշակը, աղջիկները՝ Բալաղզ, Վառի, մյուսների անունները հայտնի չեն:
Բալաղզը սկզբում ամուսնացել է գյուղում, դեռ երկու ամիսը չլրացած ամուսինը մահացել է:
Հղի վիճակով նրան կնության է տարել Բերդ գյուղի բնակիչ Այրումանց (Մելքումանց) Գրիգորը, այնտեղ ծննդաբերել է աղջիկ, անունը դրել Թումար (Խումար), իսկ երկրորդ ամուսին Գրիգորից՝ տղաներ և մեկ աղջիկ զավակ:
Նա վախճանվել է 1954թ., իսկ Թումարը՝ 1967թ. ապրիլին:
Այսօրվա դրությամբ էլ մեր բարեկամությունը շարունակվում է նրա սերունդների և ժառանգների հետ:
Բալաղզ աքոր գերդաստանի տները գտնվում են Ղալի քարի դիմաց՝ Տավուշ գետի ձախ ափից մոտ հարյուր մետր դեպի վեր (արևմուտք):
Տ. Երեմիայի գերեզմանը գտնվում էր գյուղամեջի գերեզմանոցում, որի տապանաքարը արժանացել է այն բախտին, ինչին շատ-շատերինը, որ ավերեցին 1930-ական թվերին:
Տեր Երեմիան ծանր հիվանդացել է, տեղափոխվել Թիֆլիս, սակայն բուժումն անհաջող է ստացվել, հետ են բերել, բայց դեռ գյուղ չհասցրած, ճանապարհին վախճանվել է: