Ծնվել է Ղալալու գյուղում (Ղուլալի-այժմյան Այգեձոր), ծննդյան թիվը անհայտ է։ Ըստ տվյալների իր հորից շուտ է վախճանվել, քանի որ չի հասել քահանայության աստիճանի։
Պետք է, որ տիրացությունից անցներ քահանայի պաշտոնի, բայց քանի հայրը զբաղեցնում էր այդ պաշտոնը, նա մնում էր որպես տիրացու։
Նա մահացել է 1813 թվին, ինչպես գրված է նրա տապանաքարի վրա։
Մահացավ՝ սգավոր թողնելով ծեր հորն ու մորը, եղբորն ու քույրերին։
Նա ևս գրագետ և ժամանակի խելացի ու նշանավոր անձանցից մեկն է եղել։
Հոր ազդեցությունը մեծ է եղել իր որդիների վրա։ Ստանալով հոգևոր կրթություն, հասել է տիրացուի աստիճանի և աշխատել է այդ պաշտոնում հոր հետ միասին։
Ոչ մի գրավոր տեղեկություն չունենք նրա ընտանեկան դրության՝ տնտեսության կազմի մասին, բացի տապանաքարի վրա եղածից, որտեղ միայն նշված է իր ով լինելը։
Նա թաղված է «Ս.Հռիփսիմե»-ի մոտի գերեզմանատանը՝ հոր կողքին, գերեզմանոցի հարավ արևելյան մասում, վրան գցված է Վերին եկեղեցաձորից քարհանքից բերված սպիտակ որակյալ տուֆից պատրաստված շիրմաքար, որի վրա գրված է.
«ԱՅՍ Է ՏԱՊԱՆ
ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԻ ՈՐԴԻ ԼՈՒՍԱՀՈԳԻ ՏԻՐԱՑՈՒ ՍՏԵՓԱՆԻ Թ Ռ Մ Կ Բ » |
Այսինքն 1813 թ. (1262+551=1813թ)։