Ծնվել է 1975թ. մարտի 29-ին Այգեձորում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
Դպրոցը ավարտելուց հետո մի քանի տարի ապրել է Ռուսաստանի Դաշնությունում:
Զորակոչվել է Հայկական բանակ, ծառայել է Զոդիում որպես խոհարար:
1998թ. ամուսնացել է Օրդյան Տաթևի (Օրդյան Քաջիկի (Գենոյի) աղջկա հետ):
Ունեն երեք երեխա. Գոհարը, Ժորան, Փիրուզան:
Կինը՝ Օրդյան Տաթև Քաջիկի ծնվել է մայիսի 17 –ին 1981 թ.։
Արարատը դուստրի անունը դրել է իր տատու անունով, իսկ Գոհարը ընտրել է իր Փիրուզ տատիկի արհեստը՝ բուժքույրությունը: Այս տարի հունիսի սկզբին ավարտեց ուսումը և ստացավ համապատասխան որակավորում և հույսով եմ, որ մոտակա ժամանակները Գոհարին կտեսնենք Այգեձորի հիվանդանոցի աշխատակազմում:
Արարատը իր ընտանիքով շատ ուշադիր են եղել մեր մայրիկի անկողնային-հիվանդ եղած ժամանակ:
Արարատը 2015թ.-ից սկսած սեզոնային կարգով մեկնում է Մոսկվա աշխատանքի, իսկ ձմեռները վերադառնում է գյուղ:
Տաթևը և Արարատը մեր հայրական տունը վառ են պահում, Ժորայի և Փիրուզայի ստեղծած օջախի ավանդույթները պատվով շարունակում են: