Ծնվել է 1965թ. ապրիլի 19-ին Այգեձորում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, մինչև 7-րդ դասարանը սովորել է գերազանց գնհատականներով: 1983-85թթ. ծառայել է Խորհրդային բանակում, Բելառուսիայի ՍՍՀ-ում:
1985թ.-ին տեղափոխվել է Մոսկվա քաղաք, ապա 1987թ. վերջին տեղափոխվում է Սերդոբսկի շրջանի Բոլշևիկ գյուղ, որից հետո տեղափոխվում է Պենզա քաղաք:
Սերդոբսկում ամուսնացել է Ելենայի հետ, ազգությամբ բելոռուս, Գրոդնի քաղաքից: Ունեցել են Արթուր անունով զավակ, որը երեք տարեկան հասակում մահացել է: Նույն կնոջից ունեն մեկ աղջիկ՝ Անաստասիա անունով:
1990թ.-ին վերադարձել է Հայաստան և ամուսնացել է հայուհի Ռուզաննա Ավագյանի հետ, Ալբերտ Ավագյանի և Ալվինա Մարտիրոսյանի աղջկա հետ: Բայց ցավոք շատ կարճ ժամանակ ապրեցին իրար հետ:
Այդ ընտանիքը շատ հարազատ են եղել իմ ծնողների և մեր համար։Հայրս շատ ծանր տարավ այդ բաժանությունը, բաժանություն որը և պատճառ դարցավ այդ սերտ կապերի խզվելուն։
Չէ որ Ավագյանները և Մարտիրոսյանները մեր երկկողմանի բարեկամներն են: Ունեն մեկ տղա Ալբերտ անունով: Ռուզաննա Ավագյանը ծնվել է 1966թ , Երեվան քաղաքում: Ցավում եմ, որ եղբայրս շատ քիչ ապրեց, համոզված եմ, որ կպարծենար տղայով։
Արթուրը վերջին տարիներին բնակվում էր Վլադիմիրսկի մարզի Կոստերովա քաղաքում: Շատ կարճ ժամանակվա ընթացքում խիստ նիհարեց և տառապում էր անհասկանալի հիվանդությամբ:
Եղբայրներով ամեն ինչ արեցինք, բարցր վորակի բժիշկների ցույց տվեցինք, անգամ (տիբետյան) ոչ տրադիցյոն բուժումներ էլ է ստացել, բայց ցավոք սրտի հաջողությունների չհասանք:
Որոշեցինք ուղարկել Հայաստան: Մեկ ամիս բուժվելուց հետո «Էրեբունի» հիվանդանոցում մեր շատ հարազատ և հարգելի բժշկուհի Ալլա Գեորգիիևնայի (մեր հորաքրոջ տղա Գագիկ Ավագյանի կինը)շնորհիվ, ապաքինվելուց հետո, գնաց գյուղ, որպեսզի ավելի կազդուրվի հայրենի տանիքի տակ, մոր և եղբոր հետ:
Բայց ցավոք, 2006թ. հուլիսի 10-ին ինֆարկտ ստացավ և հունիսի 12-ի գիշերը, որ արդեն պետք է մեքենայով տեղափոխեինք Երևան, մահացավ:
Արթուրը շատ հումորասեր էր, ճանաչված մարդկանց նման կարողանում էր խոսել իրենց ձայնով, տասնյակ անեկդոտներ գիտեր:
Բնածին տաղանդավոր տղա էր, ցավոք չփորձեց ուժերը որպեսզի բարձրագույն կրթություն ստանար: Շատ գործունյա էր , որպես բիզնեսմեն, ունեցել է փոքրիկ արհեստանոց՝ շինարարական գործիքներ պատրաստելու համար:
Շատ ծանր հարված էր մեր օջախին Արթուրի վաղաժամ մահը: Իսկ մայրս՝ 6 տարի տղայի մահը սգալուց հետո աչքերը թաց էլ մահացավ:
Արթուրը հողարկավորված է ընտանեկան գերեզմանոցում ծնողների կողքին: