Ծնվել է 1964թ. հունվարի 3-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ծառայել է Սովետական Բանակում և ընդունվել է Երևանի քիմիական տեխնիկումը: Այդ ժամանակ քիմիական տեխնիկումի տնօրենը Բագրատ Ս.Տ. Գրիգորյանն էր:
Մորը մենակ չթողնելու պատճառով կիսատ թողնում է ուսումը և հետ վերադառնում Այգեձոր: Վահրամը բնածին գերուժի տեր է, կատակասեր և ազգասեր է: Մեծացրել է Էդիկ ամու կառուցած տունը և կառուցել այն երկրորդ հարկում հինգ մեծ ու լուսավոր սենյակներ:
Ամուսնացել է 1984թ. Վորսկանյան Անժելայի հետ, ունեն երկու տղա՝ Էդիկը և Արմանը: Աշխատել է ջրհանկայանում որպես էլեկտրիկ մոտ 10 տարի (գնացել է հոր հետքերով):
Կինը՝ Անժելա Վորսկանյան(Տեր-Գրիգորյան) Կոլյաի,
Ծնվել է նոյեմբերի 8-ին 1964թ, Այգեձոր գյուղում։
Կա նաև Վահրամին նվիրված բանաստեղծություն Ոսկիից:
Հորտ միակ զավակն ես
Նրա փառքն ու պարծանքն ես
Բարի եղիր, հասկացիր
Հիշատակը վառ պահիր
Մինիկ բալա մեր Վահրամը
Էլ չի նստում հանգիստ տանը
Աշխատում է օրնիբուն
Եվ վաստակը բերում տուն
Ընտանիք է նա կազմել
Սիրուն հարս է տուն բերել
Ծնողին ընկեր դարձել
Նրա սիրտը քիչ շահել: