Ծնվել է 1953թ. նոյեմբերի 15-ին, Այգեձոր գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը: Ապրել և աշխատել է Հրազդան քաղաքում: Ամուսնացած է Օրդյան Անահիտի՝ Օրդյան Միքայելի աղջկա հետ: Ունեն երկու որդի՝ Էդգարը և Ալեքսանդրը:
Հրաչը կենսաթոշակի անցնելուց հետո, կնոջ հետ վերադարձել են հայրական օջախ, ամբողջովին վերանորոգել են հայրական տունը, նոր կոմունիկացիաներ են անցկացրել, դրանով իսկ օրինակ ծառայելով շատերի համար, որ և գյուղում կարելի է հարմարավետ ապրել:
Մեր Հրաչի վերադարձը Այգեձոր, նոր ուժ ու եռանդ տվեց մեր ազգին։
Համարվելով ավագ եղբայր, բոլորն էլ հարգանքով են դիմում իրեն: Ինչ վերաբերվում է ազգի աղբյուրի ստեղծմանը և կառուցմանը, ինքը գտնվում է ղեկավարի կարգավիճակում: Շատ բարի և ստեղծագործական էներգիա ունի մեր Հրաչը: