Սավրունք դարեր ի վեր միշտ եղել են միասնական, դա երևում է պատմական իրադարձություններից, բնակատեղերից (համատեղ) և այլն: Իսկ 7-րդ սերունդի տղաները, որոնց կարելի է անվանել և “ոսկե սերունդ” ավելի սերտ կապի մեջ են եղել միմյանց հետ: Մեծամասամբ բոլոր առիթները նշել են միասին, ոչ մեկը առանց եղբայրների սեղան չի նստել:

2000 թվականին, արդեն մեր սերունդը՝ 8-րդ որոշեցինք օգոստոսի երկրորդ կիրակին ընդունենք Սավրունց տոհմի օր, քանի որ Այգեձորում Վարդավառը նշում են օգոստոսի առաջին կիրակին: Մենք էլ որոշեցինք առանձին օրեր նշենք, որպեսզի պատճառ չդառնա բացակայելու:

Եվ այսպես, արդեն հաստատված և ավանդույթ դարձած Սավրունց տոնը կամ օրը նշվում է ամեն տարի օգոստոսի երկրորդ կիրակին, բոլոր ցանկացող մեր ազգի ներկայացուցիչ կարող է և ցանկալի է, որ մասնակցի, հնարավորության դեպքում Այգեձոր գյուղում կամ ՌԴ Մոսկվա քաղաքում:

2012թ. մեր ազգը շատ ծանր հարված ստացավ՝ ավտովթարից զոհվեցին մեր ազգի երկու առյուծ տղաները՝ Լևոնը Սամվելի և Վիգենը Արծրունի, որոնք դեռ կյանք չէին տեսել, որոնք պիտի ապրեյին և սերունդ մեծացնեյին:

Լևոնը որբ թողեց երկու անչափահաս երեխաներին և այրի թողեց ջահել կնոջը, իսկ Վիգենը անգամ չհասցրեց ընտանիք կազմել:

Հողարկավորման այդ ծանր օրերին, որոշեցինք իրականացնենք մեր ծնողների ցանկությունը (երազանքը), մի հավաքույթի տեղ ստեղծել, որտեղ կկարողանանք ողորմի տանք մեր ազգի նահատակներին և իչի չէ ուրսխ առիթներ նշենք, և որպեսզի բոլոր ցանկացողները՝ թե Այգեձորի բնակիչները, և թե Այգեձոր գյուղի հյուրերը ազատ մուտք ունենան այդ վայր

Որոշումը կայացած էր, մնում էր հարմար վայր ընտրել: Այդ հարցում մեզ օգնեց մեր ընկեր Ղ.Վլադիկը, հուշելով այս, արդեն իսկ ընտրված վայրը տեղը:

2014 թվականի մայիսից սկսվեցին աշխատանքները մեր տոհմատան, Մեր ազգի դրսում գտնված տղաների միջոցներով և գյուղում գտնվողների ուժերով կառուցեցինք և ստացանք դրախտային մի գեղեցիկ Սավրունց անկյուն (աղբյուր): Ժողովուրդն էլ մեծ սիրով ընտանեկան առիթներ են նշում մեր գողտրիկ անկյունում:

Աղբյուրը գտնվում է Ախնջի գետի աջափնյա մասում, դեռ չհասած Այգեձոր, երկու գետերի Ախնջի և Տանձուտ գետերի խառնվածքից քիչ վերև, մոտ 300-500 մետրի չափով:

Համոզված եմ, որ այս որոշումը ճակատագրական էր, մենք հիմա ավելի մտերիմ և միասնական ենք, և մեծ նպատակներ ունենք հանձինս այս տոհմատունը վերջնական տեսք ստանալու և մի գուցե այդ հատկացվելիք գումարով մենք կկարողանանքէ ոչ պակաս կարևոր հարցեր լուծել:

Դեռ 1999 թվականից էի նպատակ դրել մեր ազգի տոհմածառը հավաքել, երբ բախտ վիճակվեց մեր հարգելի Արտակ Կ. Տեր-Գրիգորյանի աշխատանքներին ծանոթանալ: Այդ անգնահատելի աշխատանքը, որը թողել էր մեր ապագա սերունդին, հիմք հանդիսացավ նաև կայքի ստեղծմանը: Իր տվյալները հավաքած են մինչև 6-րդ սերունդը, և մասամբ (քիչ տեղեկություններ) 7-րդ սերունդից:

Կայքը կրում է ինֆորմացիոն(կենսագրական) բնույթ, որպեսզի մենք և մեր ապագա սերունդը հստակ իմանանք մեր արմատների մասին:

Սկսած 8-րդ սերունդից կգրվի շատ քիչ տեղեկություն անձի մասին և ավելի շատ ընտանեկան նկարներ և նորություններ, որպեսզի մեր երեխաները, որոնք ճակատագրի բերումով բնակվում են աշխարհի տարբեր անկյուններում, ծանոթանան միմյանց, ճանաչեն դեմքով և իմանան մեկը մյուսի բնակության վայրերը (հասցեները), կապ պահեն միմյանց հետ:

Մոտակա օրերին կստեղծվի ոչ պակաս, քան հինգ հոգուց բաղկացած հանձնաժողով, որի անդամները կընտրեն իրենց նախագահին և հաշվապահին: