Ծնվել է 1702 թվերին,հոր հետ Բանանց գյուղից տեղափոխվել է Ղուլալի գյուղ 1723-24 թթ, եղել է տիրացու, ականավոր գծիչ-գրագիր, ինչպես նշված է Ավետարանում (Թարգմանչած վանքում հանգրվանած ավետարանի մասին է խոսքը, որպիսին այժմ գտնված Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում 2743 թվ. համարի տակ)։
«ԶՄԵՂԱՊԱՐՏ ԳԾԻՉՍ ԶՏԻՐԱՑՈՒ ՅԻՇԵՑԵՔ Ի ՏԵՐ ԳՐԻԳՈՐ ՂՈՒԿԱՍԻ…» հետո քահանա։
Նրա ընտանիքի մասին բանավոր մեզ է հասել, որ ունեցել է աղջիկ և տղա զավակներ, որոնցից հայտնի է միայն մեկի՝ 17 ամյա Կարապետի անունը, որը որսատեղից հոր հետ գետանցում կատարելիս խեղդվել է։
Հայտնի է, որ նա տիրացությունից հասել է վանական մի բարձր աստիճանի՝ քահանայի պաշտոնի, և աշխատել է Խորանաշատ վանքի հոգևոր միաբանության կազմում, իսկ մինչ այդ՝ որպես տիրացու, ապա կրտսեր քահանա Ղալալու գյուղում՝ հոր հետ միասին, հոր մահանալուց հետո եղել է գյուղի քահանան մինջև կյանքի վերջը 1790թիվը, ապրել է մոտ 90 տարի, եղել է ընտանիքավորված ։
Հազար ափսոս, որ նրանցից (բացի մեկից՝ Կարապետից) ոչ մեկի մասին գրավոր և բանավոր տեղեկություն չի հասել մեզ։
Սակայն ենթադրվում է, որ նման հեղինակավոր անձի զավակներն անպայման թաղված կլինեն գյուղի երկրորդ գերեզմանոցում, ունեցած կլինեն գրավոր տապանաքար, ինչպես և իրեն՝ Տեր Գրիգորին, սակայն դժբախտաբար նշածս գերեզմանոցն վայրագ անձանց կողմից ավերակվեց, քանդեցին հողի շերտերի ու փլատակների խորքը խցկեցին հազարավոր մարդկանց ինչպես դիակներն, այնպես էլ նրանց հիշատակն անփոփոխ գրավոր և անգիր տապանաքարերի մեծ մասը։
Մի մասն էլ օգտագործեցին շենքերի վրա։
Այս Տեր Գրիգոր Ղուկասին մեզ հայտնի երկրորդ Գրիգորն է։ Գծում եմ երևակայական պատկերով տապանաքար՝ նշված անձանց հասցեով՝ նրանց հիշատակի պատվին։
Միաբերան ողորմի տանք նրանց և սերնդեսերունդ հավերժ պահենք նրանց արժանագույն հիշատակը։
ՏԵՐ ԳՐԻԳՈՐ ՂՈՒԿԱՍԻ
ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ ԳՐԻԳՈՐԻ