1790թ ձեռնադրվել է քահանա և վայելել է հոգևոր հոր քահանայական գավազանը։
Եղել է շատ անվանի մարդ, վայելել է բնակչության հարգանքն ու սերը, ունեցել է բարձր հեղինակություն։
Ըստ հայտնի տվյալների ունեցել է երկու տղա՝ Ստեփան և Գրիգոր անուններով, որոնցից ավագը եղել է Ստեփանը։
Սա հասել է տիրացուի աստիճանի, իսկ Գրիգորը՝ հոր մահից հետո դարձել է գյուղի քահանան և հասել է բարձր հեղինակության։
Տեր Յովհաննեսը ծնվե է 1735 թվին, և տապանաքարի վրա պարզ գրված է, որ նա քահանա է ձեռնադրվել 1790 թվին։
Ապրել է մոտավորապես 80-85 տարի։
Վախճանվել է 1819-ական թվերին, տապանաքարի վրա մահվան տարեթիվը կա, սակայն վերջին, չորրորդ թվանշանը եղծված է, անընթեռնելի է, որի համար ես ընդունել եմ «9», բայց քիչ նշմարված մնում է չընթերցվող թվանշանի մի փոքրիկ աղեղը, որը հիշեցնում է 3 կամ 9-ը, դրա համար էլ ես գրել եմ 1819-ական թվերին։
Նրա շիրիմաքարը մեզ շատ բան է հուշում նրա պաշտոնի, նրա անձի, քանդակված գավազանով զբաղեցրած դիրքի, հասակի և հեղինակության մասին։ Տապանաքարի վրա քանդակված գավազանից բացի, քանդակված է նաև նուրբ ճաշակով ու բարձր վարպետությամբ մեծ խաչ, քարն էլ եզրագծային խորաքանդակ ունի։
Տեր Յովհաննեսն ունեցել է մեծ ընտանիք՝ տղաներ, աղջիկներ, հարսներ և թոռներ, որոնց առկայությունը մեզ հայտնի է դառնում նրան հաջորդող ժառանգ-սերունդներից, իհարկե էլի մեծ մասամբ այդ սերունդների տապանաքարերի վրա գրված արձանագրություններից։
Անպայման նշենք, որ ունեցել է նաև մեծ բարեկամություն։
Ենթադրվում է, որ նա ունեցել է պարթև հասակ, խրոխտ ձայն և գեղեցիկ հոգեբանություն, ապրել է ժողովրդի հետ, գործել՝ թշնամու դեմ։
Չունի նկար կամ գրավոր կենսագրություն, բացի տապանաքարից, սակայն բերնեբերան մեզ է հասել, որ նա վրաց Իրակլի թագավորին գրավոր կարգով խնդրել է, որ նա իր կողմից արձակաց հրամանի համաձայն ամբողջ շրջանի և հատկապես Ղալալուի բնակչությանը լրիվ կարգով բռնությամբ չտանի Բորչալուի գավառ՝ Շուլավեր, այլ որոշ մասին թողնի տեղում բնակվելու։
«Աղաչում ենք քեզ ամբողջ հպատակներով՝ գյուղը մի դատարկի…,,»։ Նրա խնդիրքը հարգվել է։
Ինքը և շատ տնտեսություններ մնացել են գաղթից դուրս և շեն են պահել հայրենի օջախները։
Իսկ ինչ մնում է Շուլավեր տեղափոխվածներին, նրանք էլ հետագայում մեծ մասամբ ետ վերադարձան էլի իրենց հայրենի Ղալալու, բայց 30-40 տարի հետո, փաստորեն մեկ սերնդի անցնելուց (կյանքի տևողություն) հետո։
Հենց այդ էլ հիմք ընդունելով մեր գյուղի որոշ տարեց բնակիչներ սխալ կարգով պնդում են, որ իբր թե իրենց նախնիները Շուլավերից են տեղափոխվել այստեղ։ Այդ սխալը մեր ապագա սերունդը չպետք է կրկնի։
Նա քահանա է մնացել մինչև ծերանալը, որից հետո, իր կենդանության ժամանակ, այն հանձնել է իր որդի Գրիգորին, որովհետև ավագ որդի Ստեփանը, որ Տիրացու էր աշխատում, շուտ վախճանվեց՝ 1813 թվին և չհասավ քահանայի պաշտոնի, իհարկե եթե նա կենդանի մնար, առաջին հերթին նա կփոխարիներ հորը։
Տեր Յովհաննեսի կողակիցը (կինը) թաղված է իր կողքին, բայց տապանաքարի վրա գրավոր ոչինչ չկա գրված։
Տեր Յովհաննեսը մտնում է կամ դասվում է երկրորդ սերնդի շարքը։
Ստորև տեղադրում ենք Տեր Յովհաննեսի շիրիմաքարի գծագիրը կամ ֆոտո նկարը։ Ընդմիշտ հիշենք նրան և ողորմի տանք։
«ԱՅՍ ՏԱՊԱՆ ՏՐ
ՅՈՎԱՆՆԵՍ ՔԱՀԱՆԱՅԻ ՈՐ Է ՈՐԴԻ ՂՈՒՂԿԱՍԻ ՈՐ ՁԵՌՆԱԴՐՎԵՑԱՎ 1790 ԱՄԻ ՈՐ ՓՈԽԵՑԱՎ ԱՌ ՔԻ 1819» |